RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1417, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԳԵՐԴ ԲՈՒՑԵՐԻՈՒՍ 2013-Ի ՄՐՑԱՆԱԿԸՙ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ «Epress.am»-ԻՆ

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Համբուրգեր աբենթբլաթը» հունիսի 12-ին հաղորդում է, որ «Ցայթ» հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի լրագրողներին խրախուսող Գերդ Բուցերիուս ամենամյա մրցանաբաշխությունը կայացել է եւ հայտնի են 2013-ի մրցանակակիրները:

Համբուրգի քաղաքապետարանում հինգշաբթիՙ հունիսի 12-ին 8 լրագրող արժանացել է Բուցերիուս մրցանակի. Ռուսաստանիցՙ Մարիա Այսմոնթը եւ «Դոժդ TV» , Ուկրաինայիցՙ Յուլիա Մոստովան, Մուստաֆա Նայյեմը եւ Տատյանա Չորնովոլը, Բելառուսիցՙ Ալեքսանդր Կլասկովսկին, Ադրբեջանիցՙ «Օբյեկտիվ TV» ինտերնետային հեռարձակողը, Հայաստանիցՙ «Epress.am» լրատվական պորտալը:

80 000 եվրո կազմող մրցանակային գումարը գոյանում է նորվեգական Ֆրիթթ Օրդ հիմնադրամի մասնակցությամբ:

Գերդ Բուցերիուս խրախուսական մրցանակը տրվում է անկախ լրագրությանը, որ ի հեճուկս պետական, օլիգարխիկ, շահագրգիռ խմբերի եւ տնտեսական ճնշման, շարունակում է անկաշառ գործել:

Գերմանական լրատուն մանրամասներ է հրապարակում բոլոր մրցանակակիրների մասին: Տեղի սղության պատճառով հակիրճ անդրադարձ երկուսինՙ Բաքվում հեռարձակվող«Օբյեկտիվ TV» իրազեկում է մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի եւ պաշտոնական կամայականությունների մասին, երեւանյան «Epress.am» լրատվական պորտալի ուշադրության կենտրոնում են եղել բողոքի հանրահավաքները, ոստիկանության եւ իշխանությունների բռնարարքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ