RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 20-06-2014



Տեղադրվել է` 2014-06-19 23:36:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1529, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԿՈՄԻՏԱՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆՙ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ԱՃ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

«Կոմիտաս փառատոնը Փրյոթցելը դարձնում է միջազգային հանդիպավայր» վերնագրել է տեղական «Մերկիշե օնլայն ցայթունգը»ՙ իրազեկելով, թե հունիսի 7-ին կայացած 3-րդ փառատոնն արդեն մշակութային այդ բարձրարժեք միջոցառումը ավանդական է դարձնում։ Եվ որ պակաս կարեւոր չէՙ շրջակա բնակիչների առավել մեծ մասնակցությունը վկայում է հետաքրքրության նկատելի աճ։ «Բախից Կոմիտաս» անվանյալ երաժշտական մրցույթին հայտ են ներկայացրել երգեցողություն բաժնումՙ 11, դաշնամուրՙ 9 մասնակից Հայաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Հունաստանից, Իսլանդիայից, Թուրքմենիայից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից։ Միջազգային 5 հոգանոց ժյուրին նախագահել է Մկրտիչ Մկրտչյանը։ Երգեցողություն անվանակարգում հաղթող են ճանաչվել Փենա Մեթթյուն ( ԱՄՆ ), Լուսինե Առաքելյանը (Հայաստան) եւ Արնադոթթիր Հրունդ Օսկը (Իսլանդիա)։ Դաշնամուր անվանակարգում Ռուսաստանը ներկայացնող Վիոլետա Խաչիկյանին եւ Ալեքսանդր Ստեպանովին հաջորդել է Կատարինե Հովսեփյանըՙ Հայաստանից։ Հատուկ մրցանակի է արժանացել մեքսիկուհի Մորա Քլարալիզը,որ կատարել է Կոմիտասիՙ գերմաներեն երկու առավել հազվադեպ մեկնաբանվող երգերը։ Վահրամ Եկավյանի սահմանած պատվո մրցանակը ստացել է հայ դաշնակահարուհի Վերժինե Պետրոսյանըՙ Բախի ստեղծագործությունների մեկնաբանման համար։ Ունկնդրին տպավորել են նաեւ երգչուհի Դարիա Ռուբանովան (Ռուսաստան) եւ դաշնակահար Մամեդ Հուսեինովը (Թուրքմենիա)։ Ինչպես 2013-ին, այնպես էլ այս տարի փառատոնի գեղարվեստական ղեկավարն է եղել բեռլինաբնակ Կարինե Գիլանյանը։

Արդեն 3-րդ անգամ է, որ փառատոնի շրջանակներում կայացել է երեխաների նկարների աճուրդ-վաճառք։ Հասույթըՙ 1010 եվրո տրամադրվելու է Հայաստանի եւ Գերմանիայի քաղցկեղով հիվանդ երեխաներին։

Կոմիտաս միջազգային փառատոնը գերմանական Փրյոթցելի իր դղյակում կազմակերպելու գաղափարը գերմանաբնակ Վահրամ Եկավյանինն է։ Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ 2011-ին «Ազգն» իր մշակութային ներդիրում հանգամանալից անդրադարձել է առաջին փառատոնին։ Երկրորդը կայացել է մեկամյա ընդմիջումից հետոՙ 2013-ին։ Դրականն այն է, որ Կոմիտասի հիշատակը հավերժացնող այս փառատոնը արեւելագերմանական այս շրջանի մշակութային օրացույցում խոստանում է իր հաստատուն տեղն ապահովել։ Փառատոնի նպատակն է երեխաներին ու պատանիներին մերձեցնել Կոմիտասին, դասական երաժշտությանն ընդհանրապես։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 20-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ