RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014



Տեղադրվել է` 2014-06-27 00:45:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1757, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑԸ ՍՊԱՌՎԱԾ Է

Պ. Ք.

Սիրիայի քիմիական զինանոցի վերջին մասը դուրս է բերվել երկրից եւ պատրաստ է ոչնչացման: Այդ մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզյումջյուն Հաագայում կազմակերպված մամլո ասուլիսում:

Թունանյութերով բեռնված դանիական «Արկ ֆուտուրա» ռազմանավը արդեն դուրս է եկել Լաթաքիայի նավահանգստից: Նավը պետք է քիմիական զենքը հասցնի ամերիկյան «Քեյփ Ռեյ» ռազմանավ: Այնտեղ գործող լաբորատորիան նախատեսված է թունանյութերի օգտահանման համար: Այդ գործընթացը պետք է ավարտվի չորս ամսում:

Սկզբում Դամասկոսը խոստացել էր իր քիմիական զենքի պաշարը ոչնչացնել մինչեւ այս տարվա հունիսի 30-ը: Սակայն նկատի ունենալով, որ զինանոցի վերջին մասը (բոլոր թունանյութերի մոտավորապես 8 տոկոսը) պահվում է ակտիվ մարտական գործողությունների շրջանում, Սիրիայի իշխանությունները նախազգուշացրել էին, որ հնարավոր է ժամկետի երկարաձգում: Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչները խոստովանել էին, որ եթե տեղի ունենա նման ձգձգում, ապա դա չի լինի կանխամտածված:

2013 թ. սեպտեմբերին Սիրիան Ռուսաստանի եռանդուն միջնորդությամբ համաձայնեց միանալ Քիմիական զենքի արգելման կոնվենցիային եւ լիովին ոչնչացնել սեփական թունանյութերի զինանոցը: Ֆրանսպրես գործակալությունը նշում է, որ երկրի իշխանությունները այդ քայլին դիմեցին ԱՄՆ-ի ռազմական միջամտության վտանգի պատճառով: Վաշինգտոնը Դամասկոսին պատասխանատու էր համարում 2013 թ. օգոստոսին զանգվածային բնաջնջման զենքի կիրառման համար, թեեւ հետագայում պարզվեց, ինչպես գրեցին արեւմտյան որոշ վերլուծաբաններ եւ որոնց հոդվածները նույնպես ներկայացվեցին «Ազգ»ում թարգմանաբար, այդ զենքի կիրառման հեղինակները Թուրքիայի մեղսակցությամբ ապստամբներն էին:

2011 թվականի գարնանից Սիրիայում շարունակվում է նախագահ Բաշար Ասադի հակառակորդների եւ կողմնակիցների դիմակայությունը, որը վերաճել է լիամասշտաբ քաղաքացիական պատերազմի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ