RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014



Տեղադրվել է` 2014-06-27 00:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1889, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԴԻԼԻՋԱՆ-ՍԵՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ 10 ԿՄ-ՈՑ ՀԱՏՎԱԾԸ 45 ՕՐ ՓԱԿ ԿԼԻՆԻ

Ա. Մ.

Առաջարկվում է այլընտրանքային` ավելի նեղ եւ դժվարանցանելի ճանապարհը

Հուլիսի 15-ից, զբոսաշրջային սեզոնի ամենաեռուն ժամանակահատվածում, հիմնանորոգման նպատակով երթեւեկության համար կփակվի Սեւան-Դիլիջան ճանապարհը: Ավելի կոնկրետՙ Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծովագյուղից մինչեւ Դիլիջանի թունելի սկիզբը` 73-րդ կմ-ից մինչեւ 83-րդ կմ հատվածը: Ճանապարհի փակման տեւողության եւ պատճառների մասին «Ագգի» հարցադրմանն ի պատասխան, տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հաղորդեցին, որ ավտոտրանսպորտային երթեւեկությունն այստեղ կդադարեցվի մինչեւ սեպտեմբերի 1-ը: Մինչ այդ, Երեւանից միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջեւան ուղեւորվելու համար կգործի այլընտրանքային` Ծովագյուղ-Սեմյոնովկա հին ճանապարհը:

Ինչ վերաբերում է հենց այս ժամանակահատվածում նորոգման աշխատանքների իրականացման պատճառներին, ապա, ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության պարզաբանման, ապրիլից-նոյեմբեր ճանապարհի պահպաման ամառային աշխատանքների շրջանն է: Նորոգումն իրականացվում է հուլիսից-սեպտեմբեր, քանի որ ավելի վաղ կամ ավելի ուշ անձրեւները կխանգարեն նորոգման աշխատանքներին:

Նախարարության պարզաբանումները հիմնանորոգման պատճառների եւ ժամանակահատվածի ընտրության մասին, թերեւս, հիմնավոր են: Սակայն, հարցեր, այնուամենայնիվ, մնում են: Նախ ընդամենը 10 կմ-ոց հատվածի հիմնարորոգման համար 45 օրը չափազանց մեծ ժամկետ չէ՞: Այնուհետեւ, մի՞թե հնարավոր չէր, նախ նորոգել ճանապարհի աջ երթեւեկելի հատվածը, ապա` ձախը: Նման նորոգումներ նախկինում էլ, հիմա էլ իրականացվել եւ իրականացվում են:

Ինչո՞ւ ենք կարեւորում այս հարցերը, քանի որ այլընտրանքային ճանապարհն ավելի նեղ է, մեծամասամբ գրունտային, ունի դժվարանցանելի հատվածներ: Այդ ճանապարհով երթեւեկելու են դեպի Սեւան կամ Դիլիջան գնացող զբոսաշրջիկներն ու այդ վայրերում հանգստացող մեր հայրենակիցները, բեռնափոխադրող ծանր մեքենաները: Խցանումներ, վթարների հավանականություն, հավելյալ խնդիրներ փոխադրողների, անհարմարություններ` հանգստացողների համար, որոնք, բարեբախտաբար, այս տարի շատ են, որի ապացույցն է, օրինակ, Դիլիջանի հյուրանոցների գերծանրաբեռնված վիճակը մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Մնում է հուսալ, որ հիմնական ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն հնարավորինս շուտ, քան մինչեւ սեպտեմբերի 1-ն է, եւ դեպի Հայաստանի հյուսիսային հանգստավայրեր տանող միջպետական ճանապարհն օր առաջ կբացվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 27-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ