RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-07-04 23:38:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1292, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀՈԼԱՆԴԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ԹՈՒՐՔ ԺԽՏՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ

«Նիդեռլանդական Օրագիր»

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եւ Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող գանգատ են ներկայացրել Նիդերլանդների դատական ատյաններին: Հայցն ուղղված է 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքի կազմակերպիչների, հռետորների եւ մասնակիցների հակահայ գործունեության դեմ: Հանրահավաքն ուղղված էր ընդդեմ Ալմելոյի Հայ եկեղեցու սեփական հողամասում վերջերս տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Հանրահավաքի ընթացքում, որին մասնակցել է Նիդերլանդների տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 3000 մարդ, տարբեր արտահայտություններով փորձել են հերքել Հայոց ցեղասպանության փաստը: Ցուցարարները վանկարկել են հակահայ կարգախոսներ:

Ըստ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների, այդպիսով ոտնահարվել է Հոլանդիայի Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը` հայ ժողովրդի դեմ խմբային զրպարտություն, խտրականություն եւ ատելություն հրահրելու հիմքով:

Այդ հանրահավաքի մասին Նիդերլանդների ԱԳ նախարարին, Սոցիալական հարցերի եւ Աշխատանքի նախարարին, ինչպես նաեւ Անվտանգության եւ արդարադատության նախարարին գրավոր հարցեր են ներկայացրել հոլանդական խորհրդարանի պատգամավորներ Պիտեր Օմզիգտը (Քրիստոնյա դեմոկրատական կոչ CDA), Հարի Վան Բոմելը (Սոցիալիստական կուսակցություն SP), Ժոել Ֆորդեվինդը (Քրիստոնեական միության CU), Կեես Վան Դեր Ստայը (Բարեփոխված քաղաքական կուսակցություն SGP) եւ Ռեյմոնդ Դե Ռոնը (Ազատության համար կուսակցություն PVV):

Բացի Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող հարցադրումներից, այնտեղ կան նաեւ հանրահավաքի կազմակերպման մասին այլ հարցեր, քանի որ ցրված թռուցիկներից ակնհայտ է դառնում Թուրքիայի Diyanet Կրոնական հարցերով վարչության դերը, որը նաեւ անվճար երթեւեկության միջոցներ է տրամադրել ցուցարարներին:

Միջազգային գիտական շրջանակներում գոյություն ունի համաձայնություն Հայոց ցեղասպանության մասին: Հոլանդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել է 2004 թվականին (Ռաուֆուտի բանաձեւը):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 04-07-2014

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ