RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1535, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՍՈՒՐԲ ԴԻՏՈՒՄ

Ֆուտբոլային մարաթոնը երկու օրից կհասնի իր ֆինիշին: Վաղը Բրազիլիա-Հոլանդիա մրցախաղով կորոշվեն 3-րդ եւ 4-րդ, իսկ մյուս օրը, կիրակի, Արգենտինա-Գերմանիա խաղովՙ 1-ին եւ 2-րդ մրցանակակիրներին:

Ակնկալվում է, որ հատկապես կիրակի օրվա մրցախաղին հետեւի շուրջ 3 միլիարդ ֆուտբոլասեր ողջ աշխարհից:

Նրանց շարքում են լինելու ոչ շարքային երկու ֆուտբոլասերներ, որոնք որոշել են ընդմիջում տալ իրենց կրոնաեկեղեցական ծանր աշխատանքին եւ միասին դիտել այդ խաղը, Հռոմում, ավելի շուտՙ Վատիկանում: Հավանաբար կռահեցիք. խոսքը կաթոլիկների գլխավոր հովվապետ Ֆրանչեսքո պապի եւ նախկին պապ Բենեդիկտոս 16-րդի մասին է, իրենց նախկին անուններովՙ Խորխե Մարիո Բերգոլիոն եւ Յոսիֆ Ալոյսիուս Ռացինգերը, մեկը Արգենտինայից, մյուսըՙ Գերմանիայից:

Հետաքրքրական է. Արգենտինայի ու Գերմանիայի հաղթանակի թե պարտության պարագայում նրանք ինչպես են պահելու իրենց, նկատի ունենալով, որ երկուսն էլ թունդ ֆուտբոլասերներ են, իրենց ազգային թիմերի մոլի երկրպագուներ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ