RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1695, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐՈՎ Է ԲԱՐՁՐԱՑՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախարարներին եւ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել էր ուսումնասիրել 2013-2014թթ. Գլոբալ մրցունակության զեկույցը եւ վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի մրցունակությունը բարելավելու քայլերի վերաբերյալ: Արդյունքում, էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ամփոփվել են ներկայացված առաջարկները եւ մշակվել է Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որը հաստատվեց կառավարության երեկվա նիստում: Ծրագրի կատարման ընթացքը եւ արդյունքը մինչեւ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներկայացվելու է էկոնոմիկայի նախարարություն, որն էլ մինչեւ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվությունը:

Միջոցառումները նախատեսված են 2014-2020-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս տարվա համար նախատեսված միջոցառումների թվում են` գործարար միջավայրի բարելավում եւ կազմակերպությունների կողմից ներկայումս գործող հողի հարկի եւ գույքահարկի հաշվետվությունների ներկայացման պահանջի վերացում, տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնում, արտահանման ծավալների աճ եւ դիվերսիֆիկացիա` հիմնված արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության վրա, գործարար միջավայրի կատարելագործում, վարչարարության դյուրինացում, հաշվետվողականության վրա կատարվող ծախսերի նվազեցում, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգի ներդրում (արդեն իրագործվել է) եւ այլն: Առաջիկա տարիների համար նախատեսված է ընդհանուր առմամբ 27 միջոցառում` տարբեր նախարարությունների պատասխանատվությամբ:

Տեղեկացնենք, որ 2013-2014թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանը 4.1 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը 148 երկրների շարքում` նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 3 տեղով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ