RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1674, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀՈԴՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԻ ՄԱՍԻՆ

Հ. Ա.

Երբ որեւէ մեկը ընդմիշտ հեռանում է Հայաստանից, կամ հայտնում է իր այդ ցանկության մասին, ամենեւին կարեւոր չէ, թե ո՞վ է այդ մեկը. կարեւորն այն է, թե ինչո՞ւ է նա էլ մեկնում: Անցած շաբաթ Հայաստանն ընդմիշտ լքելու, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու իր որոշման մասին հայտնեց սերիալներում նկարահանվող դերասաններից մեկը: Նա իր այդ որոշումը հիմնավորել էր հանգամանքով, որ «այստեղ բոլորը մտածում են իրենց գրպանների մասին», իսկ ավելի առարկայական` դերասանին հատկապես վերջնականապես վրդովեցրել էր ոստիկանության` իր հանդեպ դրսեւորած պահվածքը, կոնկրետ` ճանապարհատրանսպորտային ոստիկանության: Մոտավորապես պատկերացրեք. դուք խախտում եք անում եւ մեկ ամիս անց ձեր հասցեով գալիս է խախտման մասին արձանագրությունն ու տուգանքի չափը, եւ դուք հայտարարում եք` Հայաստանից ընդմիշտ հեռանալու, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին, քանի որ` «այստեղ բոլորը մտածում են իրենց գրպանների մասին»:

Անկեղծ ասածՙ շատ էլ նորմալ ու տրամաբանական է, երբ բոլորը մտածում են իրենց գրպանների մասին: Աննորմալ ու անտրամաբանական կլիներ, եթե բոլորը մտածեին ոչ թե իրենց, այլ` ուրիշի գրպանի մասին: Տվյալ պարագայում, սակայն, ճանապարհատրանսպորտային ոստիկանությունից արձագանքեցին դերասանին` հորդորելով վերջինիս վերամբարձ բաներից խոսելու փոխարեն ճանապարհատրանսպորտային սեփական փոխադրամիջոցը վարել կանոններին համապատասխան եւ սթափ վիճակում:

Հաջորդ օրն իսկ ոչ դերասանը եւս մեկ անգամ խոսեց, ոչ էլ դերասանի մասին շարունակեցին խոսել: Հարցը լուծվեց, խնդիրը` մնաց:

Մեր հիմնական խնդիրը սեփական երկրում մեր կյանքը հնարավորոթյունների սահմանում ավելի լավը դարձնելու ցանկության աստիճանաբար մարումն է: Իհարկե այսօրվա Հայաստանում դա դժվարի լուծվող խնդիր է, ու սրա մեջ մեղավորներ գտնելն էլ խիստ սուբյեկտիվ մոտեցում է: Օրինակ, փոքր խանութ ունեցողները բողոքում են իշխանությունների վարած քաղաքականությունից, մեծ սուպերմարկետների հետ անհավասար մրցակցությունից, բայց կոնկրետ մեր բակում, ի տարբերություն` նույն սուպերմարկետներ, որոնք հիմնականում շուրջօրյա են աշխատում, փոքր խանութի սեփականատերը իրենց խանութները բացում են ոչ թե վաղ առավոտյան, այլ` կեսօրին մոտ: Նույնը` վարսավիրները, կոշկակարները, փոքր ու միջին բիզնեսի այլ ներկայացուցիչներ: Մինչդեռ բիզնեսում, անգամ` փոքր ժամանակը փող է:

Հետեւաբար, երբ այս մարդիկ բողոքում են այս իշխանությունից` իրենց քիչ եկամուտներից բխած վատ ապրելակերպի համար, ցուցաբերում են որոշակի սուբյեկտիվ մոտեցում, եւ ընդ որում, ամենեւին էլ «չեն մտածում սեփական գրպանի մասին», հակառակ պարագայում նրանք ոչ միայն առավոտյան կգային աշխատանքի, այլեւ խանութպանն իր խանութում, վարսավիրն` իր վարսավիրանոցում ու կոշկակարն իր արհեստանոցում բարեհամբույր պայմաններ կստեղծեին, որպեսզի հաճախորդ ունենան, որպեսզի փող աշխատեն: Ընդ որում, նման պայմանների ստեղծումը հաճախ որեւէթ կապ չունի ֆինանսական միջոցների առկայության հետ ու որպես կանոն հենց ապահովում է ֆինանսական միջոցների գոյացումը:

Սովորաբար հենց այս խավն էլ հիմնականում հեռանում է Հայաստանից,այսինքն Հայաստանից հիմնականում հեռանում են նրանք, ովքեր չեն մտածում, կամ քիչ են մտածում սեփական գրպանի մասին: Ուրեմն սեփական գրպանի մասին մտածելը լավ բան է, մի տեսակ` հայրենասիրություն, եթե, իհարկե,սեփական գրպանի մասին մտածելը չի վերածվում ուրիշների գրպանների պարունակությունը դատարկելու վերաբերյալ տարբերակների մշակման ու իրագործման: Սրան էլ, անշուշտ, Հայաստանում ականատեսը լինում ենք, սա էլ արտագաղթի հիմնական պատճառներից է դառնում նրանց համար, ում գրպանները դատարակվում են:

Մեր խնդիրները` դատարկ գրպաններից են, բայց ամենամեծ խնդիրը այդ գրպանները լցնելու անհնարինությունն է, այդ ուղղությամբ գործադրված ուժի աստիճանաբար նվազումը օբյեկտիվ (ես եմ մեղավոր եւ իշխանությունը), կամ սուբյեկտիվ (միայն իշխանությունն է մեղավոր) պատճառներով, նշանակություն չունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ