RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1650, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶՈՒՄ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ

Ա. Մ.

Կենսաթոշակային կուտակային համակարգում կատարված փոփոխություններին եւ նոր հնարավորություններին հնարավորություն ունեցան ծանոթանալու լրագրողները ԱՄՆ ՄԶԳ (USAID) PRIP ծրագրի եւ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կազմակերպած սեմինարի ժամանակ: Նկատի ունենալով, որ համակարգում փոփոխությունների մասին արդեն անդրադարձել ենք մեր թերթի նախորդ հրապարակումներում («Կուտակային նոր համակարգ` նոր մանրամասներ», 27.06.2014 եւ «Կուտակային մտնող 40-50 տարեկաններին նույնպես պետական համաֆինանսավորում կլինի», 27.06.2014), կանդրադառանք միայն այն դրույթներին, որոնց մասին չի նշվել:

Սեմինարի հիմնական բանախոս` սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը խոսեց համակարգի պարտադիր եւ կամավոր բաղադրիչների, դրանցում ընդգրկված անձանց իրավունքների, պարտավորությունների, համակարգի գործունեության ընձեռած հնարավորությունների մասին:

Խոսելով արդեն կատարված պարտադիր կուտակային վճարների հետագա ճակատագրի մասին, Սմբատ Սաիյանը տեղեկացրեց, որ նրանք, ովքեր ցանկանում են հետ ստանալ 2014-ի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը կատարած պարտադիր վճարումները, կարող են այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսած դիմումներ ներկայացնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա: Այդ դիմումների հիման վրա գումարները կվերադարձվեն 2015-ի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:

Նոր համակարգի առավելություններից է պետության կողմից մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու առաջին երկու տարիների ընթացքում պետության կողմից նպատակային անձին սոցիալական վճար կատարելը: Երեխայի համար տրվող 18 հազար դրամ նպաստին զուգահեռ, երեխայի մորը 8 հազար դրամ նպատակային սոցիալական վճար կհատկացվի, որից 5 հազար դրամը պետության կողմից, 3 հազար դրամը` գործատուի:

Նոր շուկա մուտք գործող 18 տարեկան անձանց համար կենսաթոշակային սոցիալական վճարը պարտադիր կլինի, բայց այն կնվազեցվի եկամտային հարկից: Այսինքն, ոչ աշխատողի, ոչ էլ գործատուի համար լրացուցիչ սոցիալական բեռ չի առաջացնի:

Խոսելով հին եւ նոր համակարգերի սկզբունքային տարբերությունների մասին Սմբատ Սաիյանը նշեց, որ նոր համակարգի հիմնական առավելությունն այն է, որ համակարգում ներգրավվողների համար լրացուցիչ սոցիալական բեռ չի առաջացնում եւ նախորդող ամսվա նկատմամբ եկամտի նվազեցում տեղի չի ունենում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ