RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1647, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ 6 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

շխարհի բազմաթիվ երկրների կենդանաբանական այգիներ տարվա մեջ մեկ օր հատուկ կարիքներով եւ առողջական խնդիրներով երեխաների են հրավիրում` ընդունելով նրանց որպես հատուկ կարեւորության հյուրերի: «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում»` այսպես է կոչվում համաշխարհային նախաձեռնությունը, որին միացել են Նիդերլանդների, Գերմանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ տասնյակ այլ երկրների կենդանաբանական այգիները:

Այս տարի հունիսին Երեւանի կենդանաբանական այգին նույնպես անցկացրեց «Երազանքի գիշեր» գունեղ միջոցառումը` հյուրընկալելով ավելի քան 60 երեխաների իրենց ընտանիքների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմը չէր կարող անմասն մնալ. հանգանակված ավելի քան մեկ միլիոն դրամի շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել երեխաներից 6-ի երազանքները:

Առողջական տարբեր խնդիրներով երեխաների օրն անմոռանալի դարձնելու համար այգում նախապատրաստվել էր թատերական, երաժշտական ու խաղային ծրագիր, հյուրասիրություն: Փոքրիկ հյուրերը հատուկ իրենց համար մշակված շրջայց կատարեցին կենդանաբանական այգում` անմիջականորեն շփվելով կենդանիների եւ դրանց խնամողների հետ:

Միջոցառմանն ընդառաջ կազմակերպիչները պարզել էին հրավիրված յուրաքանչյուր երեխայի երազանքը կամ կարիքը: «Երազանքի գիշերվան» նախորդած շուրջ մեկ ամսվա ընթացքում ընդարձակ քարոզարշավ անցկացվեց, որի ընթացքում բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ դարձան մեկ կամ մի քանի երեխայի երազանքների իրականացման հովանավորներ: Հունիսի 28-ինՙ օրվա վերջում երեխաներին հանձնվեցին «Երազանքի իրականացման հավաստագրեր» եւ նվեր-փաթեթներ: «Երազանքի իրականացման հավաստագրերը» փոքրիկներին խոստացան, որ իրենց երազանքները կիրականացվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ:

«Երազանքի գիշեր Երեւանի կենդանաբանական այգում» նախաձեռնությունն իրականացրեց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ