RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1588, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ`ՎԵԴՈՒ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՑԱՆԿԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

եռահաղորդակցության առաջատար օպերատորն արդեն 9 տարի Հայաստանի շուկայում գործում է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար: Երկրին եւ հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսեւորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում եւ միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

Այսօրինակ ծրագրերից մեկն էլ իրականացվել է Արարատյան Հայրապետական թեմի` Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակի տարածքում: Այս անգամ իրենց անձնական միջոցներից ներդրում են կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցները: Նրանց նախաձեռնությունը ողջունել եւ որոշակի աջակցություն է տրամադրել նաեւ տնօրենությունը: Միասնական նվիրման արդյունքում հավաքվել է ավելի քան 3,5 մլն դրամ, որն ուղղվել է շինարարության իրականացմանը: Արդյունքում` եկեղեցու տարածքն առանձնացվել է ցանկապատով: Տեղադրվել է մուտքի դարպասը:

Ցանկապատի եւ դարպասի կառուցման աշխատանքները կազմակերպվել եւ ավարտվել են մեկ ամսվա ընթացքում. նպատակն ազնիվ էր, միջոցները` նվիրական: Եկեղեցու բարեկարգ տարածքի մաքրման աշխատանքներն իրականացրել են նախաձեռնության հեղինակները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցները:

«Գործունեության առաջին իսկ տարիներից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարել հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարության դրսեւորումը: Ուրախ եմ արձանագրել, որ ընկերության ներսում ձեւավորված արժեքային համակարգը խորը արմատներ է գցել նաեւ մեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի գիտակցության մեջ: Ամենամեծ ձեռքբերումը միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունն է: Ուրախ եմ նաեւ, որ այսօր մեր կողքին է ընկերության հետ համագործակցությունը բարձր գնահատող «Հովեր» երգչախումբը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Խմբերգային երաժշտությամբ զբաղվող «Հովերը» ժողովրդական նվագարանների, թատրոնի եւ ակադեմիական ծրագրերի համադրման միջոցով զարգացրել է իր ձեռքբերումները: Գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շուրջ երկու տարվա համագործակցության արդյունքում, երգչախումբը հասցրել է մասնակցել միջազգային չորս փառատոնի: Միայն անցյալ տարի «Հովերը» կատարումներով ներկայացել է Ֆրանսիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Թայլանդում եւ Բելգիայումՙ վերադառնալով համերգային նոր շրջագայությունների առաջարկներով: Երգչախմբին ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ երկու տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը կազմել է ավելի քան 69 մլն դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ