RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1621, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՈՒՂԻՂ ՏԵՍԱԿԱՊՙ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՀՀ ԱԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ

ջջային հեռախոսներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմիցՙ փրկարարական գործողությունների տեսանկարահանման եւ իրական ռեժիմով ՃԿԿ փոխանցման համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը նշանավորվել է համատեղ իրականացվող նորարարական եւս մեկ ծրագրով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրի իրականացման համար տրամադրել է իրՙ Հայաստանում ամենաընդարձակ ռադիոծածկույթը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ ԱԻՆ-ին է տրամադրել բջջային գերժամանակակից 100 հեռախոս (փոխանցման բարձր արագություններ եւ որակյալ տեսանկարահանում ապահովող Alcatel One Touch C5 սմարթֆոն), որն օգտագործվում է դեպքի վայրից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) տեսապատկերային օպերատիվ տվյալներ փոխանցելու համար:

Դեպքի վայր ժամանելուն պեսՙ փրկարարական խմբի անդամներից մեկն իրականացնում է դեպքի համակողմանի նկարահանում, որն իրական ժամանակի ռեժիմով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2G եւ 3G/DC HSDPA ցանցերի միջոցով փոխանցվում է ԱԻՆ ՃԿԿ: Օպերատիվ տեսակապի հաստատումը ՃԿԿ-ում գտնվող համապատասխան մասնագետներին թույլ է տալիս վիրտուալ տեղափոխվել դեպքի վայր: Իրավիճակի եւ փրկարարական գործողությունների ամբողջական պատկեր ստանալու հնարավորությունը ՃԿԿ-ին օգնում էՙ իրավիճակի ճշգրիտ գնահատման, փրկարարական ջոկատի աշխատանքների արդյունավետ համակարգման, անհրաժեշտության դեպքումՙ ուղղորդելու, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու եւ այլ օպերատիվ որոշումներ կայացնելու գործում:

Բացի ճգնաժամային իրավիճակի կամ դեպքի ընթացիկ մոնիտորինգն ու վերահսկումը, փրկարարական գործողությունները, ինչպես նաեւ այլ ծառայությունների հետ համագործակցությունը նմանօրինակ իրավիճակներում է՛լ ավելի արդյունավետ եւ համակարգված դարձնելու նպատակով, ներդրված նոր համակարգը թույլ է տալիս ՃԿԿ-ում գտնվող հատուկ սերվերում նաեւ արխիվացնել դեպքի վայրից ստացված տեսանյութերըՙ իրականացված փրկարարական գործողությունները հետագայում համակողմանիորեն վերլուծելու, թիմային եւ անհատական ջանքերին փորձագիտական գնահատական տալու համար: Արխիվացված նյութերը կօգտագործվեն ուսուցողական նպատակներով, ինչպես նաեւ կունենան ապացուցողական նշանակություն:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Արտակարգ իրավիճակների նախարարությանըՙ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ազգային համակարգը կատարելագործելու գործում: Բազմիցս է ապացուցվել, որ արտակարգ իրավիճակներում ադյունավետ արձագանքման համակարգի առկայությունը կարող է էականորեն նվազեցնել ու անգամ կանխարգելել բացասական հետեւանքները: Արտակարգ իրավիճակների կանխարգելման նպատակով անվճար հիմունքներով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ տրամադրել է իր մրցակցային առավելություններից հիմնականըՙ Հայաստանում ամենաընդարձակ ռադիոծածկույթըՙ 2G եւ 3G/DC HSDPA ցանցերով», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ