RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1976, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«Զ. ԵՍԱՅԱՆ»

Հ. Ծ.

ավերագրական ֆիլմըՙ Ուոթերթաունում

Հասարակության պահանջին ընդառաջելով Եղեռնից մազապուրծ ականավոր հայ կին գրող, թարգմանիչ եւ հրապարակագիր Զապել Եսայանի կյանքին նվիրված 40 րոպեանոց վավերագրական ֆիլմը հունիսի 12-ին ցուցադրվել է Ուոթերթաունի Հանրային գրադարանում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ֆիլմի ցուցադրումից հետո ընթերցվել են հատվածներ նրա գրքերից:

Առաջին անգամ ֆիլմը Բոստոնում ցուցադրվել էր 2011-ին եւ ներշնչել Հայ կանանց միջազգային ասոցիացիայի անդամներին այն թարգմանելու անգլերեն եւ միաժամանակ հրատարակության պատրաստելու Եսայանի երկու գրքերըՙ «Սիլիհտարի պարտէզները» հուշագրությունը եւ «Հոգիս աքսորեալ» վիպակը: Դրանք արդեն լույս են տեսել վերջերս:

Հայաստանում նկարահանված ֆիլմը պատրաստել էին լիբանանահայ Լարա Ահարոնյանը եւ ստամբուլահայ դոկտ. Թալին Սուսիյանը:

Զաբել Մկրտիչի Եսայանը (Հովհաննիսյանը) ծնվել էր Սկյուտարում 1878-ին, ավարտել Սբ. Խաչ վարժարանը եւ եղել Օսմանյան շրջանի հայ կանանցից մեկը, որին հաջողվել է հետեւել Փարիզում (1895-ից) Սորբոնի եւ Քոլեժ դը Ֆրանսի գրականության եւ փիլիսոփայության դասընթացներին: Փարիզում նա ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի հետ եւ ունեցել երկու զավակՙ Սոֆի եւ Հրանտ անուններով: 1908-ին վերադարձել է Կ. Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա եւ «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին: Կիլիկիայի հայությանը պատուհասած ողբերգության մասին նկարագրել է «Աւերակներուն մէջ» (1911) գրքում: 1915-ին ձերբակալված մտավորականների «սեւ ցուցակում» միակ կինը լինելով նրան այնուամենայնիվ հաջողել է փախչել Բուլղարիա: Պատերազմի ավարտին Մերձավոր Արեւելքում նա զբաղվել է փախստականների եւ որբերի տեղավորման հարցերով: 1920-ականների կեսերին ներգաղթել է Հայաստան, որտեղ զբաղվել է դասախոսական աշխատանքով, գրել «Կրակէ շապիկ» վիպակը: Ստալինյան բռնությունների զոհ է գնացել եւ անհայտ հանգամանքներում վախճանվել հավանաբար 1943-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ