RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1716, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԴԵՊԻ ՆՈՐԱՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՙ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Հ. Ծ.

Կուլիսների ետեւում մեծ թվով հայերի հետ եմ հանդիպում, որոնք հայտնում են, թե ինչքան հպարտ են իմ կատարումներով: Ծանոթությունների շրջանակը գնալով մեծանում է», խոստովանում է Ավետիք Կարապետյանը, որն արդեն երկրորդ տարին է անցկացնում Բոստոնի բալետային խմբի հետ, հանդես գալով «Կարապի լիճ» եւ «Քնած գեղեցկուհին» բեմադրություններում:

«Կարապի լճում» ես ինձ զգում եմ ամբողջովին մի ուրիշ աշխարհում: Գործին նվիրվելն ու տքնաջան աշխատանքը հաջողության երաշխիքներն են: Բեմի վրա ես ներկայացնում եմ ոչ թե միայն ինձ, այլեւ ամբողջ Հայաստանը: Հույս ունեմ մի օր վերադառնալ եւ պարել Հայաստանում», շարունակում է Ավետիքը:

Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, մանուկ հասակում Հայաստանում զբաղվել է լողով, հետեւելով հորՙ Խորհրդային Միության սուզալողի չեմպիոն Շավարշ Կարապետյանի օրինակին, այնուհետեւ բռնցքամարտի եւ կարատեի դասընթացներ հաճախել, բայց վերջում ընկերների խորհրդով մուտք գործել արվեստի աշխարհ: Փորձնական կատարումները մեկը մյուսին են հաջորդել: Ճակատագրական է դարձել Խաչատրյանի «Սպարտակ» բալետում իր ելույթը: 2003-ին ավարտելով Երեւանի ազգային բալետի ընկերության Հովհաննես Դիվանյանի ղեկավարած դասընթացները, հրավեր է ստացել Մյունխենի Հայնց-Բոսլ բալետային ընկերությունից շարունակելու ուսումը Ալեքսանդր Պրոկոֆեւի ղեկավարության ներքո: 2005-ին մեկ տարի պայմանագրով աշխատել է Վիեննայում, ապա անցել Ստոկհոլմ եւ ընդգրկվել Շվեդիայի արքայական բալետի խմբում:

Հաջողությունները հետեւել են մեկը մյուսին: Բազմաթիվ մրցանակների թվում հիշատակության արժանի են 2009-ին Հռոմում «Primo Ballet» եւ 2012-ին Ստամբուլում անցկացվող բալետի միջազգային մրցույթներում առաջին տեղը գրավելու շքանշանները: Երկու տարի առաջ հրավեր է ստացել Բոստոնի բալետային խմբում որպես մենակատար հանդես գալու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ