RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2031, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՄԱՀԸ»

Վ.Ա.

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսովան դիմել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեին եւ այդ կազմակերպության ԵՄ գրանսենյակին` կոչ անելով վերանայել 2015 թ. Բաքվում Առաջին եվրոպական օլիմպիական խաղեր անցկացնելու որոշումը:

Իր տեսակետը հիմնավորելու համար Յունուսովան վկայակոչել է Ադրբեջանում կյանքի, կտտանքներից պաշտպանվելու, սեփականության , արդարացի դատավարության իրավունքի համատարած խախտման ցայտուն օրինակներ: Իրավապաշտպանի ամենագլխավոր փաստարկը, սակայն, վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտմանը:

Այն ձեւակերպված է այսպես. «Մեր թվարկությունից առաջ Հունաստանում օլիմպիական խաղերի կազմակերպիչները գիտակցում էին, թե որքան կարեւոր է խաղաղության հաստատումը, որքան կարեւոր է թշնամու կերպարի կազմաքանդումը: Դուք այսօր այդ մասին մոռացել եք: Այլապես ինչպե՞ս կարող էիք որոշել, որ Եվրոպական խաղեր կազմակերպվեն մի երկրում, որտեղ ոչ միայն ամեն ժամ ի դեմս հարեւանի քարոզվում է թշնամու կերպար, եւ նախագահն ինքը պատերազմի կոչեր է անում, այլեւ բռնաճնշում, ձերբակալում են խաղաղության համար շարժման ակտիվիստներին, ժողովրդական դիվանագիտության մասնակիցներին: Այդ մասին ամեն օր գրում է համաշխարհային մամուլը:

Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացումն արդի Ադրբեջանում ոչ միայն հակասում է խաղաղության, մարդասիրության եւ հումանիզմի, օրենքի եւ արդարության հաղթանակի գաղափարներին: Դա հայհոյանք եւ սրբապղծություն է Օլիմպիադայի գաղափարի հանդեպ: Ես կոչ եմ անում վերանայել Բաքվում Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման որոշումը...

Մեր երկրի ազատամիտ քաղաքացիները եւ ողջ աշխարհում արդարության ջատագովներն սկսում են ընդդեմ ավտորիտար, արյունով եւ արցունքով հեղեղված Ադրբեջանում Օլիմպիական խաղերի անցկացման շարժում»: (http://www.contact.az/docs/2014/Want%20to%20Say/072300085057ru.htm#.U9DHt-NtWI)

Իբրեւ «ճակատագրի հեգնանք», նույն օրը, երբ Յունուսովան տարածել է իր դիմումը, Բաքվում «սոցիալական ցանցերում թմրանյութերի տարածման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով ձերբակալվել եւ անհայտ ուղղությամբ տարվել է ընդդիմադիր «Մուսավաթ»-ի երիտթեւի ղեկավար Ֆարաջ Քերիմլին: «Այդ ձերբակալությունն ապացուցում է, որ սկսվել է ժողովրդավարական ուժերի եւ ալիեւյան ռեժիմի միջեւ պայքարի վճռական փուլը: Բռնատիրական վարչախմբի պարտությունն անխուսափելի է, իսկ ժողովրդավարական ուժերի, երիտասարդության հաղթանակը` անկասելի»,- հայտարարել է «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը:

Յունուսովայի կոչն, անկասկած, Իլհամ Ալիեւի քաղաքական մահն է: Պետք է համոզված լինել, որ եվրոպական հանրությունը համարժեք արձագանքը չի ուշացնի: Իսկ թե «Մուսավաթ»-ի առաջնորդին կհաջողվի՞ հասցնել վճռական հարվածը, թե՞ ոչ` տվյալ համատեքստում, երեւի, այնքան էլ էական չէ. բռնակալական ռեժիմները դատապարտված են կործանման: Պարզապես, հանուն ադրբեջանական ժողովրդի, որքան արագ փլուզվի իլհամալիեւյան կլանը, այնքան լավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ