RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1431, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԻՍՐԱՅԵԼ-«ՀԱՄԱՍ» ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Պ. Ք.

Իսրայելի բանակի եւ Գազայի հատվածի զինյալների («Համաս» եւ «Իսլամական ջիհադ») միջեւ հուլիսի 8-ին սկսված բախումները չեն դադարում: Ամեն ինչ սկսվել էր երեք իսրայելցի եւ մեկ պաղեստինցի պատանիների դաժան սպանություններից:

Հուլիսի լույս 22-ի գիշերը Արաբական լիգան հակամարտ կողմերին առաջարկեց դադարեցնել կրակը, սակայն մերժողական պատասխաններ ստացավ, նշում է «Մոնդ» թերթը: Մասնավորապես «Համասը» ներկայացրեց հրադադարի սեփական պայմանները (10 կետ), որոնցից գլխավորները վերաբերում են Գազայի հատվածի շրջափակման վերացմանը, Գազայի դեմ ռազմական գործողությունների դադարեցմանը, Իսրայելում պաղեստինցի կալանավորների կենսապայմանների բարելավմանը եւ այլն: Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը հավանություն է տվել «Համասի» նախապայմաններին, նշում է BBC-ն:

«Լիբերասիոն» թերթի հրապարակած տեղեկությունների համաձայն, Իսրայել-«Համաս» երկշաբաթյա բախումների հետեւանքով սպանվել են առնվազն 639 պաղեստինցի եւ 31 իսրայելցի, այդ թվումՙ 29 զինծառայող: Դա զգալի կորուստ է Իսրայելի համար, որտեղ զորակոչն է սկսվել: Տեղահանված պաղեստինցիների թիվը հասնում է 100 հազարի: Իսրայելի օդուժը եւ հրետանին հարվածներ են հասցնում Գազայի հատվածին, իսկ այնտեղից արձակված հրթիռներն արդեն վտանգ են ստեղծել Թել Ավիվի օդանավակայանի համար, եւ ամերիկյան ու եվրոպական մեծ ավիաընկերությունները հուլիսի 22-ից դադարեցրել են չվերթները դեպի Թել Ավիվ, բայց հաջորդ օրը, երեկ, իսրայելական իշխանության բողոքի վրաՙ թույլատրվեց վերսկսել չվերթները:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Պիլլայը չի բացառում, որ Իսրայելի բանակը վերջին երկու շաբաթներին Գազայի հատվածում գրոհայինների դեմ ձեռնարկած լայնածավալ գործողության ընթացքում կատարած լինի պատերազմական հանցագործություններ: Պիլլայի խոսքերով, ՄԱԿ-ի փորձագետները լուրջ կասկածներ ունեն, թե Իսրայելը իրոք միջոցներ է ձեռնարկել խաղաղ պաղեստինցիների պաշտպանության նպատակով: Գազայի ծովափին անցյալ շաբաթ յոթ երեխայի մահը կարող է լինել «ցնցող հանցանշան», որը կհաստատեր իսրայելցի զինվորականների հանցանիշ, նշում է ՄԱԿ-ի հանձնակատարը:

Պիլլայը դատապարտել է նաեւ «Համասի» հրթիռահարվածները, որոնց հետեւանքով զոհվել են խաղաղ իսրայելցիներ:

Հուլիսի 23-ին Կահիրեից Իսրայել է մեկնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Նրա նպատակը, ըստ իսրայելական «Ռեշետ բեթ» ռադիոկայանի, բանակցություններն են վարչապետ Բենիամին Նաթանյահուի, ապա Ռամալլահումՙ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: Քերրին կփորձի հաջողության հասնել հրադադարի հաստատման հարցում: Երուսաղեմում Քերրին հանդիպել է այնտեղ գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Այդ հանդիպման ավարտից հետո Քերրին հայտարարել է, որ հրադադարին վերաբերող բանակցություններում «առկա է փոքր առաջխաղացում», սակայն դեռ «մնում է կատարել զգալի աշխատանք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ