RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1303, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԻՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՈՒՐԱՆԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԻՑ

Պ. Ք.

Թեհրանը կրճատել է ուրանի հարստացման ծրագիրը հանուն անվտանգ մակարդակի: Այս հետեւությանն են հանգել ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները:

Գերատեսչության տվյալներով, Իրանը դադարեցրել է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի ստացումըՙ անջատելով Նաթանզի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտների ցենտրիֆուգերի սնուցումը: Ի պատասխանՙ Արեւմուտքը խոստացել է վերացնել Իրանի օտարերկրյա ակտիվների անմատչելիությունը, հաղորդում է BBC-ն: Մոտ ժամանակներս ԱՄՆ-ը եւ Եվրոմիությունը պետք է ապաշրջափակեն իրանական 100 միլիարդ դոլարանոց ակտիվների 2,8 միլիարդը: ԵՄ իշխանությունները հայտարարել են, որ կես տարով կկասեցնեն հակաիրանական պատժամիջոցների կիրառումը: Դա վերաբերում է մասնավորապես բանկային եւ նավթային հատվածներին:

2013 թ. նոյեմբերի 24-ին «Վեցյակի» երկրների (ԱՄՆ, ՉԺՀ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ Իրանի կնքած համաձայնագիրը ենթադրում է նաեւ Թեհրանի միջուկային նախագծերի կեստարյա կասեցում, 20 տոկոսանոց ուրանի բոլոր կուտակված պաշարների վերացում եւ Արաքի ծանրջրային ռեակտորի շինարարության դադարեցում:

Անցյալ շաբաթ Վիեննայում Իրանը եւ «Վեցյակի» երկրները պայմանավորվեցին եւս չորս ամիս շարունակել իրանական միջուկային ծրագրին նվիրված բանակցությունները: Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ խորհրդակցությունների ընթացքում «շոշափելի առաջընթաց է արձանագրվել էական հարցերի առնչությամբ», բայց դեռ մնում են զգալի տարաձայնություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ