RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1401, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ. «ՀԴԲ-Ն ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ»

Պ. Ք.

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության օրերս հրապարակած զեկուցագրի համաձայն, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ, FBI) ամերիկացի մահմեդականներին «խրախուսել, դրդել եւ երբեմն նույնիսկ վարձատրել է» ահաբեկչական գործողություններ կատարելու համար: Կազմակերպությունը Մարդու իրավունքների ինստիտուտի եւ Կոլումբիա համալսարանի հետ համատեղ ուսումնասիրել է ՀԴԲ-ին առնչվող 27 գործ եւ այդ կապակցությամբ հարցաքննել է 215 անձանց, գրում է ֆրանսիական «Լիբերասիոն» թերթը:

Մասնավորապես պարզվել է, որ ԱՄՆ կառավարությունը «շեքսպիրյան խեղկատակության ոգով» (դատավորի արտահայտությունն է) չորս անձանց ֆինանսավորել եւ դրդել է մի շարք հարձակումներ կազմակերպել սինագոգների եւ ամերիկյան մի ռազմակայանի դեմ: Մեկ ուրիշ դեպք է Ռեզվան Ֆերդաուսի գործը, որը մի ահաբեկչական գործողության մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է 17 տարվա բանտարկության: Նա պետք է Պենտագոնի շենքի վրա գրոհ կազմակերպեր պայթուցիկներով լցոնված փոքրիկ անօդաչու ինքնաթիռով: Իրականում այդ ծրագիրը մտահղացվել էր ՀԴԲ գաղտնի գործակալներից մեկի հետ սերտ համագործակցությամբ: Այդ ծպտյալ գործակալը ավելի ուշ բացահայտել էր, որ Ֆերդաուսը «ակներեւաբար» ունի հոգեկան լուրջ խնդիրներ:

Զեկուցագրի ամփոփիչ մասում նշվում է, որ ուսումնասիրված բոլոր դեպքերի մեջ ահաբեկչական գործողությունների փորձերի 30 տոկոսը ձեռնարկվել է որեւէ ծպտյալ գործակալի եռանդուն մասնակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ