ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից միանգամյա օգտագործման կնիքներ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության հրապարակային մրցույթի կազմակերպման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթՙ ՀՀ կենտրոնական բանկի կողմից միանգամյա օգտագործման կնիքներ ձեռքբերելու նպատակով կազմակերպություն ընտրելու համար: Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք (այսուհետՙ Մասնակից), որոնք ունեն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, մասնագիտական որակավորում, տեխնիկական եւ ֆինանսական միջոցներ, նյութական եւ աշխատանքային ռեսուրսներ: Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետություն կենտրոնական բանկՙ ք. Երեւան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6: Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետըՙ 2014թ. Սեպտեմբերի 04-ին, ժամը 16:00: Մրցույթի հայտերի բացման օրն ու ժամըՙ 2014թ. Սեպտեմբերի 09-ին, ժամը 16:00: Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2014թ. Սեպտեմբերի 16-ին, ժամը 16-00: Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային վեբ կայքում (www.cba.am): Մրցույթին մասնակցելու հրավերը, ինչպես նաեւ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գործերի կառավարչություն, 59-28-05, 59-28-02, ներքինՙ 18-05, 18-02: |