RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1258, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՆՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՅԱՆ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ»-Ի ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Շարունակելով Հայաստանի հեռավոր, լեռնադիր եւ նոսր բնակեցված տարածքներում շարժական հաղորդակցության ծառայություններ ապահովելու ծրագիրըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ին հարակից առաջին մասնավոր կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» կոչվող պահպանվող տարածքում հիմնական կայան է տեղադրել:

Նման ռելիեֆով բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է իրականացնել շինմոնտաժային աշխատանքներ: Անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը: Արտաքին էլեկտրասնուցման համար տեղադրվել է տրանսֆորմատորային ենթակայան եւ փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը լեռան գագաթին գտնվող հիմնական կայանը միացնում է ստորոտից որոշակի հեռավորության վրա գտնվող էլեկտրական հոսանքի հիմնական աղբյուրին: Հիմնական կայանը գտնվում է ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա:

Նորակառույց կայանը ծառայելու է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաեւ կնպաստի անձնակազմի եւ այցելու-գիտնականների կողմիցՙ արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը: Բարձր լեռնային գոտում բջջային կապից օգտվելու հնարավորությունից բացիՙ նորակառույց կայանը թույլ կտա իրական ժամանակում անհրաժեշտ տվյալներ փոխանցել Ուրցաձորի էկոկրթական կենտրոնՙ SIM-քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկների միջոցով, որոնք տրամադրել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Օրինակՙ տեսախցիկը կարող է գրանցել վայրի կենդանու առկայությունը եւ փոխանցել տվյալը համապատասխան հասցեով: Շարժական հաղորդակցության ծառայությունների հասանելիությունը նաեւ կօգնի կապ պահպանել տարբեր կառույցների հետ, եթե լրացուցիչ միջամտության կարիք առաջանա:

Գերարագ ինտերնետի շնորհիվՙ Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի այցելուները հնարավորություն կունենան հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, այդ թվումՙ ուղարկելու եւ ստանալու մեծածավալ փաստաթղթեր, կառավարելու վեբ-կայքեր, հետեւելու եղանակի տեսությանը եւ այլն: «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ը գտնվում է ժայռերով շրջապատված մեկուսի վայրում: Ձմռանը, առատ ձյան ժամանակ, ճանապարհները կարող են անանցանելի դառնալ: Հետեւաբարՙ շարժական հաղորդակցության հասանելիությունն առաջնային անհրաժեշտություն է: Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի ջեռուցումն ու տաք ջրի մատակարարումն իրականացվում է արեւային վահանակների միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբՙ տրանսֆորմատորային ենթակայանից առանձին հոսանքագիծ կանցկացվի կենտրոնՙ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու եւ հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար:

Երկրի հեռավոր վայրերում հիմնական կայաններ կառուցելու որոշում ընդունելիսՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում միայն ներդրումների վերադարձելիության սկզբունքով: Ի թիվս սոցիալական այլ նախագծերիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հովանավորում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի երկարաժամկետ ծրագրերըՙ ուղղված Հայաստանի բուսական եւ կենդանական աշխարհի պահպանմանը, ուսումնասիրմանը եւ բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը:

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» նախագիծը հրաշալի միջոց է Հայաստանյան բնության գանձերի եւ դրանց վտանգվածության մասին միջազգային իրազեկվածության մակարդակի բարձրացման համար:

Ձայնային եւ տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաեւ կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը գյուղական բնակավայրերում, մասնավորապեսՙ Արարատի մարզում:

«Նորարարությունը ինքնանպատակ կլիներ, եթե չծառայեր մարդկության առաջընթացին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի դերը մեր հասարակությունում չի սահմանափակվում բնակչությանը հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շնորհիվ շահույթի ստացմամբ: Շրջակա միջավայրը վտանգված է: Դեպի ծովը ելք չունեցող մեր երկիրը պատկանում է աշխարհի այն 34 տարածաշրջաններին, որոնք «Conservation International» կազմակերպության կողմից ճանաչվել են որպես Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման կարեւորագույն գոտիներ: Հայաստանը այն եզակի երկրներից է, որոնք ունեն էնդեմիկ տեսակների հարուստ կենսաբազմազանություն: Մենք պետք է հոգ տանենք մեր բնական ժառանգության պահպանման մասին, այլապեսՙ վաղը կարող է չափազանց ուշ լինել»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ