RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1638, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՆ Է. «ՀԲԸՄ-Ն ՈՒԺԵՂ Է ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՈՒ ՆԵՐԿԱՅՈՎ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, «ԱԶԳ»-ի հատուկ թղթակից

Այն փաստը, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իրապես պահպանում եւ զարգացնում է Հայկական ազգային գիտակցությունը եւ ժառանգությունը` զանազան կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով` արդեն 108 տարվա իրողություն է: Վերցնենք թեկուզ օրերս Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում տեղակայված ՀԲԸՄ սեփական բանակավայրում մեկնարկած երիտասարդական ծրագրերի շրջանակներում անցկացվող սկաուտական հերթական` 7-րդ բանակումը, որին մասնակցում էին ՀԲԸՄ Լիբանանի, Սիրիայի, Թեհրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բուլղարիայի եւ Վրաստանի խմբերը ներկայացնող շուրջ 150 սկաուտներ: Միության սկաուտական խմբի ընդհանուր խմբապետ Գեւորգ Սիմոնյանը եւ սկաուտական բանակումի ընդհանուր պատասխանատու Գեւորգ Սանթուրյանը ուրախությամբ նշում են, որ այս տարի եւս ՀԲԸՄ ազգանպաստ ձեռնարկումը մայր հայրենիք բերեց հայրենակարոտ տասնյակ պատանիների եւ աղջիկների, որոնց համար վաղուց սպասված երազանք էր Հայաստանում հանգրվանելը: Զրուցակիցներս նաեւ ավելացնում են. «Մեր թիվն ավելանում է տարեցտարի, մենք ուժեղ ենք մեր հոգով ու մեր Միության պատմական անցալով ու պայծառ ապագայով: Այս երիտասարդներն են, որ կերտելու են այդ ապագան: Այն ինչ ավելի քան մեկ դար կերտել են մեր երախտավորները, այս երիտասարդները պետք է շարունակեն»:

Սկաուտական հերթական բանակումից բացի` ՀԲԸՄ նմանատիպ ծրագրերը լավագույն միջոցն են բավարարելու սփյուռքահայ նոր սերնդի ակնկալիքներն ու ձգտումները: Այդ նպատակով Միության նախաձեռնությամբ արդեն քանի տարի գործում են մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստան են այցելում տարեկան ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդներ, երաժիշտներ, ուսուցիչներ, մարզիկներ ու գեղարվեստական խմբեր:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս ընդունելով ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին եւ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յագուբյանին` բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր, կրթական եւ մշակութային զարգացմանը նպաստելու գործում եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության եւ մայր հայրենիքի հզորացման ուղղությամբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին:

Հանդիպումից օրեր անց` հուլիսի 5-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հին վեհարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է նախագահ Պերճ Սեդրակյանի եւ տիկնոջՙ Վերա Սեդրակյանի բարերարությամբ: Ամենայն Հայոց հայրապետն իր օրհնությունը բերեց հին վեհարանի նորոգությունը հանձն առած Հայ եկեղեցու նվիրյալ զավակներ տեր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյաններին` մաղթելով, որ Երկնավոր Տիրոջ Աջը միշտ տարածյալ մնա Սեդրակյան ընտանիքի վրա:

Իսկ ՀԲԸՄ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցին, ի միջի այլոց ասաց. «Մենք այնպիսի կաթողիկոսներ եւ հայրապետներ ունեցած ենք, որոնք մեր պատմության մեջ հերոսներ եղած են եւ իրենց մեծագույն ծառայությունները բերած են մեր ազգին: Այդ ծառայությունները մեզի համար ներշնչումի աղբյուր եղած են եւ եթե անոնց օրինակը չըլլար, մենք հավանաբար մեր ինքնությունը կորսնցուցած ըլլայինք: Վստահ եմ, որ հայեր եւ օտարներ, որոնք կայցելեն Մայր աթոռ Ս. Էջմիածին ու հին վեհարանի շենք, պիտի խոնարհին անոնց հիշատակին առջեւ: Ուրախ եմ, որ այս շենքին մեջ անոնց հիշատակը պիտի շարունակվի» :

Մայր հայրենիքում կրկին տոն է, եւ ՀԲԸՄ-ն ուժեղ է իր պատմական անցալով ու պայծառ ապագայով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ