RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1427, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԵՌԱԿԻ ՏՈՆ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՈՒՄ

2014թ. հուլիսի 20-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները Լոռու մարզպետարանի եւ Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ անցկացրին տոնական միջոցառումներՙ նվիրված «Հանքագործի եւ մետալուրգի օր» մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի 244-րդ տարեդարձին:

Միջոցառումները մեկնարկեցին Թեղուտի հյուրանոցահանրակացարանային համալիրի հարակից հրապարակում, որտեղ նորակառույց դրոշաձողերի վրա առաջին անգամ բարձրացվեցին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների պետական, «Վալլեքս» խմբի ընկերությունների «Վալլեքս Գրուպ» եւ «Վալլեքս Մայնինգ» կորպորատիվ դրոշները: Այնուհետեւ տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն. մասնագիտական առաջադիմության եւ արդյունավետ աշխատանքի համար «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից շնորհակալագրով ու դրամական պարգեւով պարգեւատրվեցին խմբի «Թեղուտ», «Բեյզ Մեթըլս», «Վալլեքս Տուր» եւ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների 24 աշխատակիցներ:

Թեղուտի հյուրանոցահանրակացարանային համալիրին կից ռեստորանում տրվեց տոնական ճաշ: Իսկ Շնողի մշակույթի տանը տոնական միջոցառումների ծրագրով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակիչների համար ներկայացրին Խորեն Արամունու «Անվերադարձ ապագա» ներկայացումը:

Տոնական միջոցառումները շարունակվեցին Ալավերդի քաղաքում: Հանդիսությունների «Պիրիտիկ» սրահում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների համար կազմակերպված տոնական միջոցառման շրջանակներում Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ հանդիպեցին եւ շնորհավորական խոսք ասացին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ Ալավերդու հոգեւոր առաջնորդ Տեր Միքայել քահանա Շաղոյանը: «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր վարչության նախագահի հրամանով մասնագիտական առաջադիմության եւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրով ու դրամական պարգեւով պարգեւատրվեցին խմբի Ալավերդու պղնձաձուլական գործարանի 10 աշխատակից:

Օրվա առթիվ համաքաղաքային տոնական միջոցառումներ էին կազմակերպվել Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում, որտեղ հավաքված հազարավոր ալավերդցիներին շնորհավորական խոսք ուղղեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը եւ Ալավերդու հոգեւոր առաջնորդ Տեր Միքայել քահանա Շաղոյանը: Մարզադաշտում կազմակերպված միջոցառումների շրջանակներում «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր վարչության նախագահի հրամանով պատվոգրերով ու դրամական պարգեւներով պարգեւատրվեցին «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության մետալուրգիական արտադրամասի հալման բաժանմունքի հրահեստող Գագիկ Ղարդյանըՙ Մետալուրգիայի բնագավառում բեղմնավոր աշխատանքի համար, եւ Ալավերդու բնակիչ Ավետ Թամազյանըՙ Ալավերդուն մատուցած ծառայությունների համար: «Վալլեքս» խմբի «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հրամանով հանքարդյունաբերության բնագավառում բեղմնավոր աշխատանքի համար պատվոգրով ու դրամական պարգեւով պարգեւատրվեց ընկերության Լեռնահանքային վարչության բացահանքի պետ Միխայիլ Ռազմիկի Եսայանը: «Վալլեքս» խմբի ընկերություններիՙ արդյունավետ աշխատանքով աչքի ընկած աշխատակիցներին տոնական միջոցառումների շրջանակներում հուշամեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրեց նաեւ Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը:

Տոնական օրը Ալավերդու մարզադաշտում եզրափակվեց հայաստանյան էստրադայի հանրաճանաչ ներկայացուցիչների մասնակցությամբ համերգով եւ հրավառությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ