RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014



Տեղադրվել է` 2014-08-22 00:17:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1381, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԼԻՈՎԻՆ ՈՉՆՉԱՑՎԱԾ Է

Պ. Ք.

Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան «Քեյփ Ռեյ» նավի վրա լիովին ոչնչացվել են Սիրիայի քիմիական զենքի վերջին պաշարները: Այդ մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը նավապետին եւ անձնակազմին շնորհավորել է «հայտագրված սիրիական զինանոցի ամենավտանգավոր քիմիական նյութերը ծովում չեզոքացնելու աննախադեպ աշխատանքի» ավարտման կապակցությամբ, պատմել է Պենտագոնի ներկայացուցիչը: Կիրբիի խոսքերով, ռազմական գերատեսչության ղեկավարը կատարված աշխատանքն անվանել է կարեւոր ավանդ համընդհանուր անվտանգության ապահովման գործում:

«Քեյն Ռեյի» վրա քիմիական զենքի ոչնչացման ավարտումը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա գործողության իրականացման մեջ ներդրած ավանդի համար շնորհակալություն է հայտնել Դանիային, Նորվեգիային, Իտալիային, Ֆինլանդիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային: «Եվ մենք գնահատում ենք Ռուսաստանի ու Չինաստանի օգնությունը», ավելացրել է Օբաման:

Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի հետեւել, թե Սիրիան ինչպես է կատարում քիմիական զենքի արտադրական կարողությունների ոչնչացման պարտավորությունները:

Սիրիան Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ 2013 թ. սեպտեմբերին համաձայնել էր միանալ Քիմիական զենքի արգելման կոնվենցիային եւ ամբողջովին ոչնչացնել սեփական թունանյութերի զինանոցը: Երկրի իշխանություններն այդ քայլին դիմել էին ԱՄՆ-ի հարվածի սպառնալիքի պատճառով: Ամերիկացիները Դամասկոսին ամբաստանել էին 2013 թ. օգոստոսին զանգվածային բնաջնջման զենք կիրառած լինելու մեջ: Մինչդեռ պարզվել էր, որ Թուրքիայի գաղտնի ծառայությունների միջամտությամբ «քիմիական ռումբ» էր հայթայթվել նախագահ Ասադի հակառակորդներին, որոնք օգտագործել էին Դամասկոսի արվարձաններից մեկում, ԱՄՆ-ի օդային հոդվածների համար առիթ ստեղծելու նպատակով:

Քիմիական զինանոցի վերջին մասը Սիրիայից դուրս էր բերվել 2014 թ. հունիսի 23-ին, իսկ հուլիսի 7-ին Միջերկրական ծովում սկսվել էր դրա ոչնչացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ