RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014



Տեղադրվել է` 2014-08-22 00:17:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1204, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԷԲՈԼԱՅԻ ԴԵՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՉՓՈՐՁԱՐԿՎԱԾ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ

Պ. Ք.

Հայաստանում «Ազգը» առաջին լրատվամիջոցն էր, որ 2014 թ. մարտի սկզբներին պատմեց Արեւմտյան Աֆրիկայում սկսված Էբոլա տենդի վտանգների մասին: Թերթը հետագայում եւս անդրադարձավ այդ հիվանդության համաճարակային բնույթին, մասնավորապես նշելով, որ դրա բուժման միջոցներ առայժմ գոյություն չունեն: Այդ վիրուսով ախտահարվելու դեպքում մահանալու հավանականությունը հասնում է 90 տոկոսի: Պատահական չէ, որ մարդկանց վրա զանազան պատվաստանյութերի երկարատեւ փորձարկումների արդյունքներին չսպասելովՙ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրել է հիվանդներին բուժել փորձնական պատվաստանյութերով:

Համաճարակը ներկայումս մոլեգնում է Լիբերիայում, Գվինեայում, Սիեռա Լեոնեում եւ Նիգերիայում: Միայն Լիբերիայում, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության տվյալներով, Էբոլայի վիրուսով ախտահարված 466 մարդ է մահացել: Արեւմտյան Աֆրիկայում զոհերի թիվ 1229 է եւ շարունակում է աճել: Ախտահարված անձանց թիվը առնվազն 2240 է: «Ազգ»ը օգոստոսի 1-ի համարում գրեց, որ Էբոլայից պաշտպանվելը չափազանց դժվար է, եւ որ ախտահարված բժիշկների եւ ճանապարհորդների միջոցով վիրուսի տարածման վտանգը արդեն իսկ առկա է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հոնկոնգում եւ մի քանի այլ երկրներում:

Օգոստոսի 20-ին Լիբերիայի պետական ռադիոն հաղորդեց, որ երկրում պարետային ժամ է հաստատվել համաճարակի պայմաններում բնակչության տեղաշարժը վերահսկելու նպատակով: Ավելի վաղՙ հուլիսի 31-ին, արտակարգ դրություն էր հայտարարվել Սիեռա Լեոնեում, օգոստոսի 8-ինՙ Նիգերիայում, օգոստոսի 13-ինՙ Գվինեայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ