RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014



Տեղադրվել է` 2014-08-22 00:17:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1388, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

Մ. Հ.

Մեկնարկել է «Ամառային ընթերցանություն» ծրագիր, որը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են կարդալ եւ կիսել իրենց կարդացածը ընկերոջ, ծանոթի ու անգամ անծանոթի հետ:

Ձեռք բերելով մեկ գիրք միջոցառմանը մասնակից որեւէ գրախանութից` հնարավորություն կստանաս կարդալուց հետո փոխանակելու այդ գիրքը ծրագրում ընդգրկված մեկ ուրիշ գրքով բոլոր այն վայրերում, որտեղ տեղադրված են «Ամառային ընթերցանություն» տնակ-գրապահարանները:

Գրքի արժեքն է 2300 դրամ, որը գնելիս կստանաս քո անհատական «Ամառային ընթերցանություն» քարտը` ծրագրի մյուս փուլերին մասնակցելու համար:

Ամբողջ ամռան ընթացքում պարբերաբար ընթերցողը կարող է վերադառնալ գրքերի տնակի մոտ եւ անվճար փոխանակել գիրքը:

Ի դեպ, ծրագրում ներառված գրքերը մասնավորապես մանուկների եւ պատանիների համար են:

Ավելին, ուրախությամբ պետք է փաստենք, որ այս ծրագիրը դուրս է եկել Երեւանի սահմաններից եւ հասել մինչեւ մարզեր ու Լեռնային Ղարաբաղ:

Ամենաակտիվ մասնակիցներին սպասվում են հետաքրքրական անակնկալներ:

Այն կավարտվի օգոստոսի 31-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ