RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014



Տեղադրվել է` 2014-08-22 00:17:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1120, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԲԸՄ-ՀԵԸ ԼԻԲԱՆԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՆՈՒՇԱԿԱՆ ԽՈՒՄԲԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԷՋ

ՀԲԸՄ-ՀԵԸ Լիբանանի Սկաուտական շարժումի 45 եւ ՀԵԸ-ի Սուրիոյ` Դամասկոսի, Հալէպի եւ Քամիշլիի շրջաններէն 27 սկաուտներ եւ արենուշներ, չորեքշաբթի, 9 յուլիս 2014-ին հասան մայր հայրենիք մասնակցելու ՀԲԸՄ-Անդրանիկ սկաուտական 7-րդ բանակումին Հայաստանի ՀԲԸՄ-ի սեփական Անդրանիկ բանակավայրին մէջ, որ տեւեց երկու շաբաթ: Հայաստանի մէջ անոնք միացան ՀԲԸՄ-ի զանազան մասնաճիւղերէ եկած իրենց սկաուտ եւ արենուշ քոյրերուն եւ եղբայրներուն: Բանակումին զանազան յայտագիրներուն կողքին, որոնք ընդգրկեցին սկաուտական գիտելիքներ, նաեւ այցելութիւններ տուին տարբեր տեսարժան վայրեր եւ կեդրոններ: Հոս տեղին է նշել, թէ 17 յուլիսին, ՀԵԸ-ի սկաուտներն ու արենուշները գլխաւորութեամբ ՀԵԸ-ի Լիբանանի վարիչ տնօրէն Գէորգ Սանթուրեանին եւ ՀԵԸ-ի Լիբանանի Կեդրոնական վարչութեան գանձապահ Վաչէ Մելքոնեանին այցելեցին Սփիւռքի նախարարութիւն եւ հանդիպում ունեցան նախարար տիկ. Հրանոյշ Յակոբեանի հետ, որ մեծապէս գնահատեց ՀԲԸՄ-ՀԵԸ-ի տարած ազգանուէր աշխատանքը եւ ինչպէս միշտՙ խրախուսեց պատանիները որ միշտ այցելեն իրենց հայրենիքը եւ ամուր պահապանները ըլլան իրենց ազգային արժէքներուն: ՀԵԸ-ի արիները Պէյրութ վերադարձան չորեքշաբթի 23 Յուլիսին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ