RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1353, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՙ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

«Ազգ»

Մեր ներկա համարում (էջ 11) տպագրում ենք Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» վերտառության ներքո ռուսական երգի հանրապետական 3-րդ փառատոնի կանոնակարգը ամենայն մանրամասնությամբ: Ռուսաստանի հայերի միության գլխավորությամբ եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ 3-րդ անգամ կազմակերպվող այս փառատոնի հասցեատերերը ողջ Հայաստանի դպրոցականներն են: Այլ խոսքովՙ փառատոնն ընդգրկում է դպրոցահասակ մեր ամբողջ սերունդը եւ իր տեսակի մեջ եզակի է իր տարողությամբ ու, հետեւաբար, խիստ պատասխանատու նախաձեռնություն է: Եվ, բնականաբար, նման կարեւորությամբ նախաձեռնությունը չի կարող որպես նպատակ եւ միջոց լավ կազմակերպված, խորապես ուսումնասիրած չլինել: Մանավանդ որ ծրագիրը միայն երգին չի վերաբերում, այլեւ ներառում է ռուսաց լեզվի ու մշակույթի ուսուցման, ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթներ, որոնք միտված են երեխաներին ծանոթացնել, հմտացնել եւ ըստ ամենայնի սիրելի դարձնել ռուսաց լեզուն, երգը, մշակույթը:

Ոմանք թերեւս փորձեն քաղաքականացնել այս կարեւոր նախաձեռնությունը եւ այն դիտարկեն որպես մեր երկրում ռուսական ազդեցությունը զորացնելու ձեռնարկ: Չարաչար կսխալվեն նման ձեւով մտածողները: Քանզիՙ

Առաջինՙ այս նախաձեռնությամբ ոչ հեռվից ու ոչ էլ մոտիկից խնդրո առարկա չի դառնում մայրենի լեզունՙ հայերենը, ոչ էլ մեր ազգային մշակույթը: Այլ, ընդհակառակը, ռուսաց լեզուն դիտարկվում է որպես օտար լեզու, ինչպես անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը եւ մյուս լեզուները:

Երկրորդՙ նախաձեռնողները քաջ գիտակցում են, որ ավելի լայն եւ ավելի մրցունակ զարգացման հնարավորություն տալու համար մեր նորահաս սերնդին, անհրաժեշտ է մայրենի լեզվի ու մշակույթի կողքին առնվազն երկու օտար լեզվի տիրապետում, եւ այդ լեզուներից մեկը պետք է լինի, անկասկած, ռուսերենը, նկատի ունենալով տարածաշրջանային, ավանդական, տնտեսաքաղաքական մեր պայմանները:

Երրորդՙ գոնե մինչեւ տեսանելի ապագան ռուսաց լեզվի դերը նախկին խորհրդային տարածքում, որպես այլալեզու ժողովուրդների միջեւ հարաբերակցության միջոց, կարող է նվազել, բայց չի կարող վերանալ:

Ահավասիկ, այս եւ այլ տվյալները նկատի առնելով, փառատոնի նախաձեռնողները շատ լրջորեն են ծրագրել մրցույթները, որոնք, վստահ ենք, ինչպես նախորդ երկու փառատոները, կանցնեն ոգեւորության եւ խանդավառության մթնոլորտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ