RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



ՂԱԶԱԽՍՏԱՆ

Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1513, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՕՐԵՆՔԻ ՏԱՌՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

«Սահմանադրությունը որպես անկախության եւ անբաժանելիության երաշխիք ամրապնդել է մեր համախմբումը եւ դարձել կայունության ու համերաշխության առանցք»:

Նուրսուլթան Նազարբաեւ


Օգոստոսի 30-ը Ղազախստանի համար նշանակալից ամսաթիվ է: Այդ օրը հանրապետության նույնիսկ ամենահեռավոր անկյունները տոնում են ՂՀ Սահմանադրության օրը: 19 տարի առաջ Ղազախստանի ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը եւ որոշեց հետագա ինքնուրույն զարգացման ուղիները: 1995թ. ընդունվեց երկրի առաջին Սահմանադրությունը, որը քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների երաշխավորն է: Որպես երկրի հիմնական օրենքի դրույթների անշեղ կատարման արդյունք, Ղազախստանը կարճ ժամանակահատվածում հաստատեց ամուր պետականություն եւ աներեր դարձրեց իր անկախությունը:

Այս տարիների ընթացքում Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությունը ստեղծել է պայմաններ հասարակության հաջող զարգացման համար: Երկրի հիմնական օրենքը հադես է գալիս իբրեւ բոլոր ղազախստանցիների հավասար պայմանների եւ հնարավորությունների երաշխավորՙ հաշվի առնելով բազմազգ ժողովրդի շահերը: Այդ պատճառով էլ Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության օրը երկրի գլխավոր պետական տոներից մեկն է, երբ ոչ միայն ղազախստանցիները, այլեւ ողջ աշխարհը ուշադրություն են դարձնում այդ երիտասարդ, բայց մեծ նկրտումներ ունեցող պետության հաջողություններին եւ նվաճումներին: Այսօր շնորհիվ հասարակության մեջ միասնության եւ համերաշխության, երկրում հաստատված է քաղաքական եւ տնտեսական կայունություն, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների իրացման համար:

Այդ փաստաթղթի էջերում հստակ իրավաբանական լեզվով շարադրված են Հանրապետության բոլոր բնակիչների համար ընդհանուր արժեքները եւ հասկացությունները, ինչպիսիք են ղազախստանյան հողի անձեռնմխելիությունը եւ անբաժանելիությունը (որի վրա բարեկամաբար եւ համերաշխորեն ապրում են 140 էթնոսներ եւ 17 կրոնական համայնքներ), սեռական, ռասայական, ազգային, լեզվական, կրոնական եւ այլ հատկանիշներով քաղաքացիների խտրականության խստագույն արգելքը: Հենց Սահմանադրությունն է ամրագրել քաղաքական եւ գաղափարախոսական բազմազանությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ժողովրդի իշխանության սկզբունքը, պետական խորհրդանիշները, մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, կառավարման նախագահական ձեւը, պետական իշխանության նոր համակարգը: Պետությունն այս բոլոր տարիներին քաղաքականություն է վարում այս սահմանադրական արժեքների լիարժեք իրագործման ուղղությամբ:

Մասնավորապես, դրա շնորհիվ, անկախ Ղազախստանի ավելի քան քսանամյա պատմության ընթացքում այդ հողի վրա չի եղել եւ ոչ մի քաղաքական ճգնաժամ: Բոլոր հարցերը խստագույնս լուծվել են միասնական պետական իշխանության ճյուղերի համագործակցության մասին սահմանադրական դրույթների հիման վրա: Սահամանադրությունը դարձել է հասարակության ժողովրդավարական ներուժի աճի ամուր հիմք:

Երկրի կարեւոր սահմանադրական մարմիններից մեկըՙ Ղազախստանի ժողովրդի Ասամբլեան, որը 9 պատգամավոր է պատվիրակում Խորհրդարան, լայնորեն ուսումնասիրվում է աշխարհում: 2012թ. Աստանան ընդունել է արդեն ավանդական դարձած համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների 4-րդ համագումարը, որի թեման էր «Խաղաղությունը եւ համերաշխությունն իբրեւ մարդկության ընտրություն»: Այդ համապատկերում չի կարելի չնշել լեզուների, մշակույթի վերածնության, ղազախստանյան հայրենասիրության դաստիարակման, ազգամիջյան համերաշխության ամրապնդման ուղղությամբ տարվող մեծ եւ բազմաբնույթ աշխատանքը, ավելի քան 200 էթնիկ դպրոցների եւ կիրակնօրյա լեզվական կենտրոնների գործունեությունը:

Բացի այդ, հիմնական օրենքն ամբողջ օրենսդրական հենքի կրող կառույցն է, որը կարգավորում է երկրի տնտեսական կյանքը: Ղազախստանը ԱՊՀ-ում առաջիններից մեկն է իրականացրել հարկային եւ կենսաթոշակային բարեփոխումներ, որոնք նմանը չունեն հետխորհրդային տարածքում: Ազգային տնտեսության մեջ ներգրավված են ավելի քան 100 մլրդ դոլար ուղղակի արտասահմանյան ներդրումներ: Միայն նոր 21-րդ դարի առաջին 7 տարվա ընթացքում կրկնապատկվել է ՀՆԱ-ի ծավալը, երկու անգամ ավելացել է արդյունաբերական արտադրանքի ծավալը եւ 1,5 անգամ գյուղատնտեսական արտադրանքինը: Թերեւս երկրի տնտեսական կյանքում ամենասպասվող իրադարձությունը «Էքսպո-2017» ցուցահանդեսն է, որը կանցնի «Ապագայի էներգիան» կարգախոսի ներքո: Նախագիծը խնդիր է դնում հետազոտել ռազմավարությունները, ծրագրերն ու տեխնոլոգիաները, որոնք ուղղված են էներգիայի կայուն աղբյուրների զարգացմանը, խթանել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը եւ ցույց տալ այցելուներին էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործում ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Այդ ընթացքում արտասահմանյան եւ տեղական գիտնականները կներկայացնեն իրենց վերջին մշակումները կանաչ էկոնոմիկայի ոլորտում: Սպասվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 100 երկրներ: Պետության առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւն ընդգծել է, որ «Էքսպո-2017» կդառնա լրացուցիչ խթան ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ երկրի տնտեսական եւ ենթակառուցվածքային զարգացման համար. «Դա Ղազախստանի ամենամեծ նվաճումն է անկախության տարիների ընթացքում միջազգային տեսանկյունից: Դա կդառնա մեր երկրի համար շրջադարձային կետ: Մեր մայրաքաղաքում կներկայացվեն գիտության եւ տեխնիկայի լավագույն համաշխարհային նվաճումները: Բազմաթիվ ղազախստանցիներ սեփական աչքերով կկարողանան տեսնել ապագայի տնտեսությունը, որին մենք ձգտում ենք: Մեզ համար «Էքսպոն» պետք է դառնա մեգանախագիծ, որից օգուտ կստանա յուրաքանչյուր տարածաշրջան: Դա հզոր ազդանշան կտա երկրի ինովացիոն զարգացմանը» :

Անկախության տարիներին Ղազախստանը ահռելի ճանապարհ է անցել ինչպես տնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների ոլորտում: Դիվանագիտական հարաբերություններ են հաստատված աշխարհի 138 պետությունների հետ: Արտասահմանյան պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ փոխգործակցության արդյունքն է ավելի քան 3 հազար միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական մակարդակների պայմանագրերի կնքումը:

Ելնելով այն բանից, որ ինտեգրումը ժամանակի կենսական պահանջն է եւ միայն համատեղ ուժերով ժամանակակից աշխարհում կարելի է արժանապատվորեն պատասխանել ժամանակի այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը եւ նարկոբիզնեսը, ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում համագործակցությունը Ղազախստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է: Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային Միության ստեղծումը պետք է դիտարկել իբրեւ օրինաչափ քայլ ինտեգրման եւ Միասնական տնտեսական տարածքի կառուցման ճանապարհին:

Ղազախստանյան դիվանագիտության կարեւորագույն նվաճումն էր 2010թ. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում երկրի նախագահությունը: Պատմական նվաճում դարձավ նաեւ Աստանայում անցած ԵԱՀԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովը:

1992թ. մարտից սկսեցին ձեւավորվել Ղազախստանի եւ Եվրոպական Միության միջեւ փոխհարաբերությունները, երբ նախագահ Ն.Ա. Նազարբաեւն ընդունեց Եվրոպական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը: Այդ ժամանակներից սկսած երկիրը շահագրգռված է եվրոպական ներկայության (առաջին հերթին տնտեսական) մեծացմամբ: Ղազախստանի եւ ԵՄ միջեւ փոխշահավետ համագործակցության հիմքերը ձեւակերպված են «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրում, որտեղ ամրագրված են քաղաքական, տնտեսական եւ մշակութային-հումանիտար համագործակցության իրավական հիմքերը:

Նազարբաեւի նախաձեռնությունը Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների մասին խորհրդակցություն հրավիրելու մասին նույնպես գտել է հատուկ միջազգային ընդունելություն: Չէ՞ որ այն միավորում է 24 պետություններ, որոնք զբաղեցնում են Ասիայի տարածքի 90%-ը եւ որոնց բնակչությունը կազմում է ամբողջ մարդկության կեսը:

Բազմակողմ գործընկերության զարգացումը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում ՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է: Այսօրվա դրությամբ ՇՀԿ-ն հանդիսանում է եզակի բազմակողմ հարթակ Կենտրոնական Ասիայի երկրների եւ տարածաշրջանային առաջատար դերակատարներիՙ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ երկխոսության զարգացման համար:

Իզուր չէ, որ 2011թ. Ղազախստանը նախագահում էր ՄԱԿ-ից հետո երկրորդ խոշորագույն կազմակերպությունումՙ Իսլամական Համագործակցության Կազմակերպությունում: Անկախության նվաճման պահից սկսած երկիրն ընտրել է մուսուլմանական համաշխարհային համայնքի հետ կոմպլեքսային եւ գործընկերային կապերի հաստատման ուղեգիծ:

Այս ամենին հնարավոր չէր հասնել առանց միասնական իրավական պլատֆորմի, որպիսին է դարձել Ղազախստանի Սահմանադրությունը: Այդ կենտրոնական փաստաթղթի հենքի վրա է Հանրապետությունը կառուցում ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ եւ սոցիալական պետություն, որտեղ հաջողությամբ գոյակցում են ավելի քան 100 ազգություններ, կրոնական կազմակերպություններ եւ հարանվանություններ: Ղազախստանցիների միասնությունը երկրի դեպի առաջ ընթանալու անգնահատելի առհավատչյան է: Իբրեւ արդյունքՙ ղազախստանցիների 92%-ը երկրում ազգամիջյան մթնոլորտը գնահատում են իբրեւ բարեհաջող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ