RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1555, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ՇՈՒՇԻՈՒՄ

ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Արդեն մի քանի տարի Արցախի «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության սկաուտական բաժանմունքը օգոստոս ամսին համահայկական հավաք է կազմակերպում Շուշի քաղաքի նախկին Գագարինի անվան ճամբարում: Կազմակերպությունն այս տարի իր առջեւ խնդիր էր դրել Արցախի բոլոր շրջաններից ներգրավել դպրոցահասակ երեխաներին ու նրանց ծանոթացնել սկաուտական կամ «Հայորդիների» շարժմանը: Այդ իսկ պատճառով ճամբարը կազմվել էր տարբեր հոսքերից, որոնց մասնակցում էին տարբեր շրջանների երեխաները: Հավաքը տեւեց մոտ մեկ ու կես ամիս: Վերջին հոսքը համարվում էր համահայկական, որին մասնակցում էին Թեհրանի, Ուկրաինայի ու Երեւանի սկաուտական որոշ բաժանմունքներ:

Բացման եւ փակման հանդիսավոր արարողություններին ներկա էին Արցախի պետական պաշտոնյաներ, ելույթ ունեցան մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության ու գիտության նախարարության ներկայացուցիչը, սկաուտական շարժման հովանավոր պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը, ով արդեն մի քանի տարի բնակվում է Ստեփանակերտում եւ Շուշիում, Թեհրանից ժամանած սկաուտական հարցերով խորհրդատու դոկտ. Ռուբիկ Սարդարյանը եւ «Հայկի սերունդ» կազմակերպության նախագահ տկն. Արմինե Պետրոսյանը:

Բոլոր ելույթ ունեցողներն իրենց գոհունակությունը հայտնելով կազմակերպված ծրագրի վերաբերյալ, նշում էին, որ «Այս շարժումն անհրաժեշտ է Արցախ աշխարհում նոր սերունդ դաստիարակելու համար»,- ու շեշտում, որ դրա համար անհրաժեշտ է նաեւ «ԼՂՀ պետական հովանավորության անհրաժեշտության վրա»:

«Մենք զարգացած եւ ազգային արժեքներով ապրող սերունդ ունենալու նպատակով պետք է կարեւորենք նման ոչ պետական կազմակերպությունների ստեղծումն ու գոյատեւումը եւ ամեն կերպ աջակցենք դրանց»,- համակարծիք էին բոլորը:

Կազմակերպությունն իր հովանավորի օգնությամբ հույս ունի, որ ճամբարում աստիճանաբար կկառուցվեն շինություններ, որոնք հնարավորություն չտան մեր երիտասարդներին հավաքներ կազմակերպել ոչ միայն տաք եղանակներին, այլեւ տարին 12 ամիս, եւ որի հնարավորություններից կարող են օգտվել աշխարհի բոլոր հայ սկաուտներն ու երիտասարդական, հասարակական տարբեր միություններն ու կազմակերպությունները:

Ճամբարի վերջին հոսքը կոչվում էր Համահայկական, որին բացի Արցախի սկաուտներից մասնակցում էին Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի սկաուտական բաժանմունքի 30 սկաուտներ, Ուկրաինայի Հայ երիտասարդական միության 8 անդամ, Հայաստանի «Աստղիկ» սկաուտական կազմակերպության եւ «Հայկազունների» սկաուտական շարժման ներկայացուցիչներ: Այս տարի որոշ դժվարությունների պատճառով ճամբարին չկարողացան մասնակցել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի սկաուտները:

Արդեն երկար տարիներ սկաուտական այս միավորները միմյանց հետ շփման մեջ լինելով, նպատակ են դրել իրենց համագործակցությունն ավելի սերտացնել այն հույսով, որ ապագայում հնարավոր կլինի ստեղծել Հայաստանի մասշտաբով սկաուտական ավելի հզոր շարժում, որը զերծ կմնա կուսակցականացումից ու կնպաստի Հայաստանի համար առողջ, ազգասեր ու գիտակից քաղաքացի դաստիարակելու գործին:

Թեհրան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ