RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1341, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՌԻՉԱՐՏ ՄԻԼԶՆ Է

Հ. Հ.

Նախագահ Օբաման Ռիչարտ Մ. Միլզ կրտսերին է նշանակել Հայաստանում Մ. Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Սենատի կողմից հաստատվելուց հետո Միլզը փոխարինելու է Ջ. Հեֆերնին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվից: Միլզի թեկնածութությունը նախ քննարկվելու է Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում, որին նախագահելու է սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Լսումների թվականը դեռ չի ճշտված:

Ռիչարդ Միլզ կրտսերը ճանաչված դիվանագետ է եւ զբաղեցրել է բազմաթիվ կարեւոր պաշտոններ: Ներկայիս նա Բեյրութի ամերիկյան դեսպանատանը Մ. Նահանգների Առաքելության փոխտնօրենն է: Խորհրդային Միության փլուզման տարիներին նա եղել է պետքարտուղարությունում Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով զբաղվող պատասխանատու պաշտոնյա: Ավարտել է Ջորջթաուն համալսարանի արտաքին ծառայության ֆակուլտետը, ինչպես նաեւ Տեխասի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Միջազգային Անվտանգության հարցերի գծով Մագիստրոսի կոչում է ստացել Ազգային պաշտպանության համալսարանից:

Դիվանագիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մալթայում, Փարիզում, Սանկտ Պետերբուրգում, Դուբլինում եւ այլուր:

Հոկտեմբերի 1-ից Արցախում ուղեվարձը կթանկանա

Հոկտեմբերի 1-ից Արցախում հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագինը կփոխվի ու նախկին 70 դրամի փոխարեն քաղաքացիները կվճարեն 100 դրամ: Սա արժանացել է ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունների գոհունակությանն ու քաղաքացիների դժգոհությանը: Քաղաքացիները դժգոհում են, որ աշխատավարձը նույնն է, աշխատատեղերը` քիչ, մինչդեռ վարձերն անընդհատ բարձրանում են: «Այստեղ մթերքը, սնունդը շատ ավելի թանկ է, քան Երեւանում, սակայն աշխատավարձն ավելի ցածր է: Սա սոցիալական լուրջ հարված է հատկապես միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար, որոնք հասարակությունում մեծամասնություն են կազմում»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակչուհի տիկին Անաիդան` հավելելով, որ նոր որոշումից բոլորն էլ դժգոհ են:

«Ուղեվարձի սակագնի բարձրացումը կբերի սպասարակման նոր որակի»,- հավաստիացնում է «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ տնօրեն Լեւոն Չալյանը` հավելելով, որ վերջին անգամ ուղեվարձը թանկացել է յոթ տարի առաջՙ 50 դրամից դառնալով 70: Այս յոթ տարիների ընթացքում մի քանի անգամ թանակցել են վառելիքը, պահեստաքսուքային նյութերը եւ, ըստ նրա, այժմ իրենք վնասով են աշխատում:

Նրա խոսքերով, նույն սակագնով այլեւս անհնար է փոխադրում իրականացնել եւ ստացված գումարով չի լինում ո՛չ նորմալ սպասարկել, ո՛չ էլ վարորդների աշխատավարձը տալ: Ստեփանակերտի քաղաքապետարանից էլ նշում են, որ վառելիքի թանկանալուն զուգահեռ ուղեւորահոսքն էլ քիչ է եւ դա է պատճառը, որ ընկերություններն աշխատում են վնասով: Չալյանի ներկայացմամբ, Ստեփանակերտում տրանսպորտն աշխատում է մինչեւ ժամը 24-ը եւ ուշ ժամերին ուղեւորներ գրեթե չկան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ