RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Առանց մեկնաբանության

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1286, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՈՒՇԻ ԳՅՈՒՂԻ` 90-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈԽՎԵԼ Է

Համայնքում առկա հիմնախնդիրներից մեկի` խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձնական միջոցներից հատկացրել է 16 մլն դրամ: Կամավորության սկզբունքով հայրենակիցներին օգտակար լինելու մոտեցումը` աշխատավայրում անձնական օրինակով առաջնորդելու լավագույն տարբերակներից է: Ներդրման շնորհիվ փոխվել է ավելի քան 1600 մ երկարության մայր ջրագիծը: Իրականացված ծրագրի արդյունքից օգտվելու է 650 ընտանիք:

Գյուղի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 90-ականներին: Համայնքային բյուջեի սղության պատճառով` համակարգը նորով փոխարինելու անհրաժեշտությունը, տարիներ շարունակ, ծրագրի չի վերածվել: Մայր ջրատարը ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման: Տեղանքի ռելիեֆը եւ տարիների ազդեցությունն իրենց հետքն են թողել խողովակների վրա: Դրանք քայքայվել են, ենթարկվել կոռոզիայի: Ռալֆ Յիրիկյանի դրսեւորած պատրաստակամությունը, ինչպես նաեւ նոր համակարգի կառուցման հնարավորությունը, ոգեւորել են բնակիչներին: Ամռանը երկրորդ կեսին մեկնարկած շինարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հենց ուշեցիները:

Բնակիչների մեծ մասի նախնիներն, ի դեպ, այս համայնք են գաղթել Արեւմտյան Հայաստանից: Պատմական Հայաստանի տարբեր նահանգներից հարուստ մշակույթ ժառանգած համագյուղացիները կարեւոր ձեռքբերում են համարում նաեւ գյուղի մշակույթի տան վերակառուցումը: Շենքը ծառայում է որպես գյուղապետարան, մշակույթի տուն եւ գրադարան: Այդտեղ է տեղակայված նաեւ փոստային ծառայության գրասենյակը: Նախկինում ավերակներ հիշեցնող շենքն ամբողջությամբ վերափոխվել է: Ռալֆ Յիրիկյանը միացել է նաեւ կանադահայ հայրենակից Մարգար Շարապխանյանի նախաձեռնությանը եւ շուրջ 12 մլն դրամ էլ հատկացրել է մշակույթի տան վերանորոգման համար:

«Ուշիում վաղուց հաստատված մեր հայրենակիցները «էրգրի» շենացման երազանքն իրականություն են դարձնում այստեղ: Փոքրիկ Արեւմտահայաստան հիշեցնող այս գյուղն ուշագրավ է իր բնակչության կազմով: Շատ կարեւոր է նրանց կողքին լինելը: Առհասարակ, միմյանց աջակցելը մեր ազգային բնավորության դրական գծերից է: Դրա շնորհիվ նաեւ` հայը շարունակում է ապրել ու ապրեցնել հայրենիքը», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ