RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2903, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆ. «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՄԵՆԱՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ՔԱՅԼՆ ԷՐ»

«Հայաստանի Հանրապետությանՙ Մաքսային Միությանն միանալու որոշումը Հայաստանի կողմից կատարված ամենաշրջադարձային եւ ճշգրիտ քայլն էր»,- Մանկավարժական համալսարանում սեպտեմբերի 3-ին հայտարարեց քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու-յորքյան ներկայացուցչության ղեկավար, պրոֆեսոր, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտոր Անդրանիկ Միհրանյանըՙ «Հայաստան, Եվրասիական տնտեսական միության հեռանկարներ, Ուկրաինական ճգնաժամ» թեմայով դասախոսության ժամանակ: «Անվիճելի ճշմարտություն էՙ չես կարող անվտանգությունդ ապահովել մի համակարգում, իսկ տնտեսական բերեկեցությունըՙ մեկ այլ»,-ընդգծեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն, ապա նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին:

«Արտաքին քաղաքականության ձեւավորման ժամանակ պետությունների համար պետք է լինեն առաջնահերթություններ. Հայաստանի համար այդ առաջնահերթությունը անվտանգությունն է. մենք չպետք է մոռանանք, որ մի կողմից գտնվում ենք «տաք», մյուս կողմիցՙ սառը պատերազմում»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը եւ հավելեց, որ եթե կան մեծ պետություններ, որոնք ստանձնում են տվյալ երկրի անվտանգության երաշխավորությունըՙ նշանակում է այդ պետությանը կամ կառույցին այլըտրանք չկա:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետեւանքներինՙ Անդրանիկ Միհրանյանն ասաց, որ այն կնպաստի ե՛ւ ՀՀ տնտեսական աճին, ե՛ւ ներդրումային դաշտի ընդլայնմանը, ե՛ւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, Անդրանիկ Միհրանյանը նկատեց, որ Ուկրաինայի նման ոչ ունիտար երկիրն ազգայնական ուժի ղեկավարմանն անցնելու պարագայում կկործանվի, ինչի ականատեսն ենք այսօր:

Քաղաքագետը կարեւորեց Ղրիմի ինքնորոշման հարցում ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ու ամենաբարձր մակարդակով հանրաքվեի լեգիտիմության ճանաչումը, եւ նշեց, որ այդկերպ Հայաստանը եւս մեկ անգամ հաստատեց իր մոտեցումը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկիՙ ազգային ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ