RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2717, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՄԻՆՍԿՈՒՄ ԴՈՆԵՑԿԸ ԵՎ ԼՈՒԳԱՆՍԿԸ ՊԱՀԱՆՋԵՑԻՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Պ. Ք.

Բելառոււսի մայրաքաղաք Մինսկում երկուշաբթի օրը բացվեց Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող շփման խմբի հանդիպումը: Դրա ընթացքում ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունը Կիեւին կոչ արեցին ճանաչել իրենց հատուկ կարգավիճակըՙ փոխարենը խոստանալով առավելագույն ջանքեր գործադրել Ուկրաինայի միասնական տարածքը պահպանելու համար: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

ԴԺՀ եւ ԼԺՀ առաջարկությունները պարունակող փաստաթղթում (այն հրապարակվեց հանդիպման սկզբում) նշվում է, որ Դոնբասի համար ընդունելի միակ լուծումը «իրավահավասար բանակցություններն են»:

«Ուկրաինայի նախագահը, կառավարությունը եւ խորհրդարանը պարտավոր են ժնեւյան պայմանավորվածությունների ոգուն ու տառին համապատասխան ընդունել օրենսդրական ակտեր, որոնք կերաշխավորեն Ուկրաինայի կողմից ժողովրդական հանրապետությունների տարածքների հատուկ կարգավիճակի ճանաչումը», նշվում է փաստաթղթում:

Փարիզի «Լիբերասիոն» թերթը բացահայտում է հատուկ կարգավիճակի հետ կապված որոշ մանրամասնություններ, ինչպիսիք են ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում ղեկավարների եւ պատգամավորների ազատ ընտրությունները, ռուսերենի կիրառությունը: Թերթը ընդգծում է, որ օգոստոսի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավոր Արեւելքում հեռարձակվող պետական հեռուստատեսությամբ առաջին անգամ խոսել էր Ուկրաինայի հարավ-արեւելքի «պետական կարգավիճակի» մասին:

«Մենք պետք է անմիջապես սկսենք քննարկել տեղի հասարակության քաղաքական կազմակերպման եւ պետության ստեղծման հարցերը, որպեսզի պաշտպանվեն Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակչության օրինական շահերը», ասել է Պուտինը: Իր խոսքերովՙ ինքն այդ հարցը օրերս քննարկել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ առանձնազրույցի ժամանակ: «Լիբերասիոնը» նշում է, որ խոսքը Ղրիմի միացումից հետո հաճախ Նովոռոսիա կոչվող տարածքի մասին է:

Շփման խմբի հանդիպմանը մասնակցում են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, Կիեւում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Խայդի Տալյավինին, ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը եւ ԼԺՀ գերագույն խորհդի նախագահ Վալերի Կարյակինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ