RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2518, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՄԱԿ-Ը ԿՔՆՆԻ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պ. Ք.

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշել է Իրաք գործուղել հանձնաժողով, որը կքննի «Իսլամական պետության» ջիհադիստների ոճրագործությունները: Նախաձեռնությանը հավանություն են տվել միջազգային կազմակերպության բոլոր 47 անդամները:

Հատուկ նիստն անցկացվել է Իրաքի պատվիրակության նախաձեռնությամբ: Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամմադ Շիա ալ-Սուդանին ջիհադիստներին մեղադրել է ցեղասպանության եւ հակամարդկային ոճիրների մեջ:

Խորհրդի անդամները սեպտեմբերի 1-ին լսել են «Իսլամական պետության» գրոհայինների ոճիրների վկայություններ. զանգվածային մահապատիժներ, բռնի իսլամացում, կանանց սեռական ստրկություն, ռազմական գործողությունների ընթացքում երեխաների օգտագործում:

Նիստը բացելովՙ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի տեղակալ Ֆլավիա Պանսիերին նշել է, որ էթնիկական զտումների հետեւանքով առնվազն 1 մլն իրաքցի դարձել է փախստական: «Հիմնարար իրավունքներից բնակչության ամբողջ խմբերի զրկումը միջազգային իրավունքը որակում է իբրեւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն», ասել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ