RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1152, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՅՍՐՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ ՅՈՒՐԱՑՐԵՑ 400 ՀԱ ՀՈՂ

Պ. Ք.

Հուդայի եւ Սամարիայի քաղաքացիական վարչակազմը սեպտեմբերի 1-ին հայտարարել է Այսրհորդանանումՙ հրեական Էցիոն ավանում, մոտ 400 հեկտար հողատարածքի յուրացման մասին: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ Իսրայելի այդ քայլի պատճառները չեն բացահայտվում:

ԱՄՆ-ը բացասաբար է արձագանքել տվյալ նախաձեռնությանը. «Մենք Իսրայելի կառավարությանը կոչ եք անում փոխել այդ որոշումը», ասել է պետդեպարտամենտի դիվանագետներից մեկը, ավելացնելով, որ Իսրայելի գործողությունները չեն նպաստում պաղեստինցիների հետ հարաբերությունների կարգավորմանը:

Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության ներկայացուցիչ Սաիդ Էրեկաթը միջազգային ընկերակցությանը կոչ է արել թույլ չտալ Բեթղեհեմից հարավ ընկած 400 հա հողերի օտարում:

Հրեական «Peace Now» կազմակերպությունը, որը հանդես է գալիս պաղեստինյան պետության համար նախատեսված տարածքում իսրայելական ավանների շինարարության դեմ, հայտարարել է, որ դա Այսրհորդանանում հողի ամենամեծ զավթումն է 1980-ականներից ի վեր:

Իսրայելի շինարարության նախարարությունը հունիսի սկզբին պաղեստինյան տարածքների հրեական ավաններում մեկուկես հազար նոր տների կառուցման մրցույթ էր հայտարարել «Ֆաթհի» եւ «Համասի» հաշտության ի պատասխան: Նախատեսվում է 400 տուն կառուցել Արեւելյան Երուսաղեմում, մնացյալըՙ Այսրհորդանանում:

Այդ շրջանում պաղեստինցիների կողմից երեք հրեա դեռահասների սպանությունն ամռանը Գազայում հանգեցրեց յոթշաբաթյա պատերազմի, որը Եգիպտոսի միջնորդությամբ ավարտվեց հրադադարով:

Այսրհորդանանում եւ Արեւելյան Երուսաղեմում ապրում են 500 հազար իսրայելցի եւ 2,4 մլն պաղեստինցի: Իսրայելն այդ տարածքները գրավել է 1967 թ. վեցօրյա պատերազմի ընթացքում: ՄԱԿ-ը այդ տարածքում հրեական ավանների գոյությունը համարում է անօրինական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ