RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1109, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲԻԶՆԵՍԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային ճամբարի «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին եւ ծրագրի մանկավարժներին: Տարբեր մարզեր ներկայացնող ուսուցիչները ծանոթացել են մարդկային ռեսուրսները կառավարելու` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձին: Իսկ պատանիներն առավելապես հետաքրքրվել են ընկերության մարքեթինգային ռազմավարությամբ:

«Ժամանակակից աշխարհը ռազմավարական լուրջ գործիքներ է առաջարկում մարդկությանը: Դրանց կիրառման եւ արդյունավետ կառավարման համար, սակայն, հարկավոր է տիրապետել որոշ հմտությունների եւ գիտելիքների: Տեսականորեն այդ ամենը հեշտ է: Գործնականում, սակայն, կարեւոր մարտահրավեր է դառնում ոչ միայն շուկան` իր պահանջներով ու ներկայացրած խնդիրներով, այլեւՙ մարդկային ռեսուրսների կառավարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կառավարման քաղաքակիրթ, ճկուն եւ պատասխանատու մոտեցմամբ: Առաջարկում եմ մեր մասնագետների հետ ինտերակտիվ շփման միջոցով բացահայտել գործարար էթիկայի եւ պատասխանատու բիզնեսի նրբությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Դասընթացի արդյունքում պատանիներն արձանագրել են, որ շուկայի ուսումնասիրությունը, տեխնոլոգիապես արդարացված ռազմավարություն մշակելը, լուծումներ առաջարկելն ու դրանք կյանքի կոչելը բավարար չեն պատասխանատու բիզնես լինելու համար: Նրանք բացահայտել են, թե ինչո՞ւ է հավասարապես կարեւորվում կոմերցիոն եւ սոցիալական արտադրանքը, թե ծրագիր մշակելիս ինչպե՞ս պետք է զարգացնել միտքը, գնահատել շուկայի եւ մրցակցության հնարավոր ազդեցությունը, դրսեւորել ազնիվ մրցակցություն եւ այլն: Պատանիների համար հետաքրքրական բացահայտում է եղել առաջարկվող ծառայության հիմքում սպառողի գոհունակությունը կարեւորելն ու սխալների հավանականությունը նվազագույնի հասցնելու մոտեցումը:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը կառավարման գործընթացում արդյունավետ լուծում է երիտասարդության համար: Տեսական գիտելիքները գործնական տիրույթում դրսեւորելու հնարավորությունը պատանիներին թույլ է տալիս զգալ որեւէ ծրագրի իրականացման անհրաժեշտ փուլերը, հնարավոր խոչընդոտներն ու դրանք հաղթահարելու ուղիները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ