RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2550, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԻՆ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ (ՍՊԿ)

ՍՊԿ-ի ստեղծման, գույքի, սարքավորումների եւ տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 50 միլիոն դրամ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հրավիրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ներկայացվել է ԱԻՆ-ում ստեղծվածՙ ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը: Դրա ստեղծման համար համագործակցող կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել մեկ տարի առաջ`օգոստոսի 14-ին: Հուշագրի հիման վրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 50 միլիոն դրամՙ ՍՊԿ-ի ստեղծման, գույքի, սարքավորումների եւ տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով:

«Տեղեկատվական անվտանգությունը ժամանակակից աշխարհի առանցքային մարտահրավերներից մեկն է: Դրանք նկատի ունենալով եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները հաշվի առնելով`տեղեկատվական համակարգերի արդիականացումը եւ տվյալների անվտանգության գերժամանակակից պահանջների ապահովումն այլընտրանք չունեն: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գիտակցում է այդ արդիականացման գործընթացում երկարաժամկետ ներդրումների կարեւորությունը: Սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծումն ուղղված է հնարավոր ճգնաժամային իրավիճակներում մեր պետության կառավարման համակարգի կենսունակության բարձրացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախագծի իրականացման համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի կողմից հատկացվել է 12,4 մլն դրամ:

Խաղաղ ժամանակաշրջանում, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ պատերազմական ժամանակաշրջանումՙ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ, կառավարման անխափան ընթացքն ապահովելու, անհրաժեշտ տեղեկատվության պահպանման հուսալիությունն ապահովելու, արդյունավետ ու անվտանգ կիրառելու, ինչպես նաեւ պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման եւ դրանց շահագործման բարելավման նպատակով, 2013 թվականից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սկսվել են ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի (ՍՊԿ) ստեղծման աշխատանքները: ՀՀ ԱԻՆ վարչական մասնաշենքում, որը նախագծվել եւ կառուցվել է անվտանգության եւ սեյսմակայության բարձր պահանջներին համապատասխան, ստեղծվել եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորվել են հատուկ ընտրված աշխատանքային եւ օժանդակ տարածքներ, դրանք ապահովվել են գերժամանակակից ենթակառուցվածքներով: ՍՊԿ-ի անվտանգ գործունեությունն ապահովելու համար այն հագեցվել է պահուստային էլեկտրասնուցմանՙ 150 կՎտ/ժ հզորությամբ գեներատորով եւ անխափան էլեկտրական սնուցման («UPSե), հովացման, ինքնաշխատ ազդարարման, հրդեհաշիջման, տեսավերահսկման, միջավայրի պայմանների (խոնավության, ծխի, ջերմաստիճանի, փոշու եւ այլնի) վերահսկման, առանձնացված հողանցման եւ մուտքի/ելքի թույլատվության էլեկտրոնային վերահսկման համակարգերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ