RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1362, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՆԴԵՍ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գրադարանի ավագ գրադարանավար

Օրերս Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի եւ ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի նախաձեռնությամբ հրատարակվել է «Գրադարանային-տեղեկատվական կրթության համակարգում նոր տեխնալոգիաների եւ սոցիալական մեդիաների կիրառման արդի միտումները» հանրապետական գիտաժողովի զեկուցումների ժողովածուն, որն ընդգրկում է 2014 թվականի հունիսի 10-ին Ավետիք Իսահակայանի անվան քաղաքային գրադարանում տեղի ունեցած հանրապետական գիտաժողովի զեկուցումները: Ժողովածույում ընդգրկված են գրադարանային-տեղեկատվական համակարգի դասախոսների, ասպիրանտների, փաստաթղթային-տեղեկատվական գործունեությամբ զբաղվող մասնագետների գիտական հոդվածներ:

Հեղինակները անդրադարձել են գրադարանային-տեղեկատվական ոլորտում ծագած բազմաթիվ կարեւոր հիմնահարցերի: Վերոնշյալ ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը ընդգծելով թեմայի կարեւորությունը, նշել է, որ գիտաժողովի ընդհանուր նպատակը ուղղված է մշակութային ժառանգության պահպանման, գրադարանային աշխատանքների ավանդույթների վերականգման ու գրքի ընթերցանության զարգացմանը: Մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը անդրադարձել է գրադարանային-տեղեկատվական գործի զարգացման ռազմավարությանը, կառավարման մեթոդաբանությանը, որն ունի կիրառական, կրթական, քաղաքական ռազմավարական նշանակություն: Ներկայացնելով որոշակի դիտարկումներ, Գագիկ Սուքիասյանը նշել է նաեւ, որ ընթերցողի հետաքրքրությունը եւ ընթերցանությունըՙ որպես «աշխարհի ճանաչողության միջոցներից մեկը», երբեք եւ մշտապես չի սպառվել կամ սահմանափակվել ընթերցողա-հաղորդակցական առանձին օբյեկտով: Իսկ ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակցուհի Աննա Մկրտչյանի կարծիքով, գրադարանային-տեղեկատվական գործի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել բնագավառի բազմակողմանի զարգացման միտումները, մասնավորապեսՙ ապահովել մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման ժամանակակից պահանջները:

Ժողովածուի հիմնական արժեքներից մեկն այն է, որ նրանում ներառված գիտական հոդվածներն առանձնանում են թե՛ քննության ենթարկվող հարցերի արդիականությամբ եւ թե՛ թեմատիկ, մասնագիտական լայն ու բազմազան ընդգրկմամբ: Այն նախատեսված է գրադարանային-տեղեկատվական բարձրագույն կրթության համակարգի դասախոսների, ասպիրանտների, ուսանողների, գրադարանային-հաղորդակցման ոլորտի եւ փաստաթղթային-տեղեկատվական գործունեությամբ զբաղվող մասնագետների, ինչպես նաեւ ընթերցանության հարցերով հետաքրքրվողների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ