RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1221, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԳՆԵԼ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐ

Պ. Ք.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի հետ քննարկում է մեծ հեռահարության պաշտպանական հրթիռահամակարգի ձեռքբերման հարցը: Թուրքական կողմը նախապես պայմանագիր էր ստորագրել Չինաստանի հետ, բայց գործարքը ձախողվել էր տարաձայնությունների պատճառով, տեղեկացնում է «Մոնդ» թերթը: Անցյալ տարի նախապատվությունը տալով China Precision Machinery Import and Export Corp-ին (CPMIEC)ՙ Թուրքիան հիասթափեցրել էր ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին, քանի որ չինական այդ ընկերությունը ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախ էր դարձել Իրանին, ԿԺԴՀ-ին եւ Սիրիային զենք վաճառելու պատճառով:

«Չինաստանի հետ որոշ տարաձայնություններ ի հայտ եկան մասնավորապես պաշտպանական հրթիռահամակարգի համատեղ արտադրության եւ գիտատեխնիկական տեղեկատվության հարցերում», լրագրողներին հայտարարել է Էրդողանը սեպտեմբերի սկզբներին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Նա ավելացրել է, որ Չինաստանի հետ քննարկումները շարունակվում են, բայց առքուվաճառքի անցյալ տարվա մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Ֆրանսիան վերջերս հանդես է եկել նոր առաջարկություններով: «Ներկա փուլում Ֆրանսիայի հետ մեր բանակցությունները շարունակվում են: Մեզ համար համատեղ արտադրությունը անչափ կարեւոր է», ընդգծել է Էրդողանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ