RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



ՍՈՒՐ ԱՆԿՅԱՆ ՏԱԿ

Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1457, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԱՅՏՆԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՀ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ Հայաստանի քաղաքացի, ասենք, Պարգեւ Ղեւոնդյանը մետրոյի, օրինակ, «Գործարանային» կայարանում իջնում է գնացքից եւ քաղաք բարձրանալու ժամանակ լուսա եւ տեսա նկարահանվում լրագրողների խմբի կողմից, ապա նա կարող է բողոքել` երկու պատճառով: Նախ, որովհետեւ մետրոպոլիտենում լուսա եւ տեսա նկարահան(վ)ել չի կարելի, ապա եւ Պարգեւ Ղեւոնդյանը ունի անձնական կյանքի եւ դրա գաղտնիության իրավունք, իսկ նկարահանվելով, նա իր այդ իրավունքները կարող է խախտված համարել:

Բայց, եթե նույն Պարգեւ Ղեւոնդյանը պետական բարձրաստիճան պաշտոնյա է, նրա ընտանիքի անդամ, կամ հանրահայտ երգիչ-դերասան, նրա ընտանիքի անդամ, պարզապես հանրահայտ մարդ, ապա չի կարող իրեն նկարահանելու պարագայում բողոքել, քանի որ, նախ վաղուց արդեն պետք է հարմարված լինի, որ հանրահռչակության համար, վճարում են` անձնական կյանքով, ապա եւ, պետք է հասկանա, որ իր անձը բավականին հետաքրքրական է` լայն հասարակությանը:

Սաշիկ Սարգսյանը պետական բարձր պաշտոնյա չէ, ոչ էլ հանրահայտ երգիչ-դերասան. նա, սակայն, Հայաստանի Հանրապետության նախագահի եղբայրն է, հարազատ: Ասենք նրա մասին ժողովուրդը պատմում է բազմաթիվ` սուտ, կամ ճշմարտացի պատմություններ, անեկդոտներ, օրինակ` «Սաշիկ Սարգսյանը երազանք չունի. նա արդեն իսկ Սաշիկ Սարգսյանն է»:

Նա եւս, լինելով Հանրապետական կուսակցության անդամ, իր գաղափարակից ընկերների հետ մասնակցեց ՀՀԿ ԳՄ-ի վերջին` արտահերթ նիստին, որը վարեց նախագահ Սերժ Սարգսյանը: Հասկանալի է, որ լրագրողները հերթապահում էին նաեւ նրա ժամանումը նկարահանելու համար, քանի որ Սաշիկ Սարգսյանը` Սաշիկ Սարգսյանն է: Ըստ համացանցում մեր գործընկերների տեղադրած տեսանյութի, որտեղ երեւում է, թե ինչպես է նախագահի եղբայրը ժամանում կառավարության նիստերի դահլիճ (որտեղ տեղի է ունեցել նիստը), Սաշիկ Սարգսյանը իջնում է իրեն սպասարկող մեքենայից եւ հեռախոսն ականջին` մոտենում կառավարության շենքի դռանը: Իսկ երբ տեսնում է այնտեղ հերթապահող լրագրողներին, ասում է. «Արա, կարո՞ղա գիտեք հոլիվուդյան աստղ եմ, նկարում եք...»: Ճիշտ է, նախագահի եղբայրը իրականում ասել է ոչ թե «հոլիվուդյան», այլ` «գալիվուդյան» աստղ, բայց դա, իրադարձությունը սկզբունքորեն չի փոխում:

Հետո նա ներս է մտել, հասկանալի է, առանց պատասխանելու լրագրողների որեւէ հարցի:

Հիմա, ունե՞ր արդյոք Հայաստանի նախագահի եղբայրը այս իրավիճակում ընտրության հնարավորություն, իհարկե ուներ: Ասենք նա կարո՞ղ էր, ինչպես վայել է նախագահի եղբորը, տեսնելով լրագրողներին ժպտար ու հանգիստ կանգներ` պատասխանելու նրանց հարցերին, եթե այդպիսիք լինեին: Իհարկե, անշուշտ, կարող էր: Իսկ կարո՞ղ էր արդյոք Սաշիկ Սարգսյանը ամենեւեին էլ չժպտալ, չկանգնել, բայց եւ հիշյալ նախադասությունը չասեր, «արա»` դիմելաձեւ-բացականչությունով, իհարկե կարող էր... Բայց նախագահի եղբայրը ընտրեց վարվելու իր տարբերակը: Գուցե, որովհետեւ նա նախագահի եղբյարն է: Օրինակ հայաստանցի ոչ մի վարորդ, արագաչափով նկարահանվելու պարագայում, աստղաբաշխական չափերի հասնող տուգանքը մուծելուն այլընտրանք չունի, ասենք որեւէ մեկը հայ վարորդներից չի կարող, տուգանքը մուծելու փոխարեն, իջնել իր մեքենայից, նայել արագաչափի խցիկի մեջ ու ասել. «Արա, կարո՞ղա գիտես հոլիվուդյան աստղ եմ, նկարում ես...», չնայած, ինչպես արդեն ասացինք, ՀՀ սովորական քաղաքացին կարող է բողոքել իրեն նկարահանելու համար, Սաշիկ Սարգսյանը` չի կարող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ