RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1260, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 9

50 ԴՐԱՄ ՄԵԿ ԴՈՒՅԼ ՋՐԻ ՀԱՄԱՐ

Հ. Հ.

Լուկաշին համայնքի բնակիչների համար ամենաթանկ բանը ջուրն է: Ամենաթանկը ոչ միայն գաղափարական, այլեւ ֆինանսական առումով: Այստեղ վաղուց չեն լսել ծորակից հոսող ջրի ձայնն ու մոռացել են, թե ինչ համ ունի առավոտյան աղբյուրից եկող սառնորակ ջուրը: Այստեղ ջրի ամեն կաթիլը հաշվարկված է ու տանտիրուհիները ջուր օգտագործելուց առաջ տաս անգամ չափում ձեւում են, նոր գործի անցնում:

Լուկաշին համայնքի խմելաջրի ցանցը կառուցվել է 1966-ին, ջրագծի երկարությունը 25 կմ է ու արդեն 47 տարի է չի վերանորոգվել: Ցանցը այնքան է մաշվել, որ գյուղ հասնող ջուրը խմելու համար պիտանի չէ: Կենցաղային խնդիրները հոգալու համար լուկաշինցիները աղբյուրի ջուրն են օգտագործում, իսկ խմելու համար` գնում: Շաբաթական երկու-երեք անգամ ցիստեռներով Թալինից մաքուր ջուր են բերում եւ գյուղացին դույլը 50 դրամով ջուր է գնում: Հատկապես ամռան ամիսներին լուկաշինցի տնային տնտեսուհիները բնականաբար ջուր շատ են օգտագործում: Կենցաղային հոգսեր, ձմեռային պահածոներ, լվացք ու էլի հազար ու մի գործի համար ջուր, շատ ջուր է հարկավոր: Ջուր իհարկե Թալինից կբերեն, բայց ստացվում է, որ լուկաշինցին ջրի համար ավելի թանկ է վճարում, քան այլ համայնքների բնակիչները: Ստացվում է, որ առանձին վճարում են «կեղտոտ» ջրի համար` կենցաղային խնդիրները հոգալու եւ առանձին վճարում խմելու եւ ճաշ պատրաստելու ջրի համար: Գյուղացիները հիշում են, որ մի քանի անգամ ծորակի հարեւանությամբ կենդանի են տեսել, սատկած մուկ եւ վախենում են նույնիսկ ծորակի ջուրը եռացնել նոր խմել: Հարեւան գյուղերում ջրից թունավորության դեպքեր են գրանցվել, եւ Լուկաշինցին նախընտրում է պարտքով, բայց տանը մաքուր ջուր ունենալ: Նրանք կատակով ասում են, որ քաղաքում մարդիկ ծորակը բաց թողնում ու տանից հեռանում են, իսկ իրենց մոտ ջրի վարձի գումարն առանձին է պահվում, հակառակ պարագայում գյուղացին ստիպված է լինելու կեղտոտ ջուր խմել, որից ոչ միայն համ է գալիս ու ավազի մանր հատիկներ, այլեւ ժանգագույն է ու երբեմն մանր միջատներ էլ են հանդիպում:

Ջուր է գնում նաեւ համայնքի ղեկավարը` Կարեն Մկրտչյանն ու հավելում` ջրի հարցը գյուղի ամենամեծ պրոբլեմն է: Թեպետ ջրի կարգավորման հարցը համայնքի զարգացման թե 2009-2013, թե 2014-2018 թվականների քառամյա ծրագրում է ընդգրկված, սակայն տարիներն անցնում են, իսկ արդյունքը չի երեւում:

Գյուղին մաքուր ջրով ապահովելու համար անհրաժեշտ է ցանցը փոխել, որպեսզի հնարավոր լինի ֆիլտրացում ապահովել: Համայնքի բյուջեով նման հարց լուծել անհնար է, կառավարությունն էլ հայտարարում է, որ գումար չկա:

«Խոսքը մի քանի տասնյակ միլիոն դրամ գումարի մասին է: Իսկ էդքան գումար գյուղապետարանի բյուջեում չկա, որ միանգամից հարցը լուծվի: Որ չորս տարի համայնքի բյուջեին ձեռք չտանք, էլի չենք կարողանա հարցը լուծել: Դրա համար պետք է կամաց-կամաց պրոբլեմը վերացնել»,- ասում է գյուղապետը

Լուկաշին համայնքը ստեղծվել է 1924-ին: Թեպետ գյուղում գրանցված է 3160 մարդ, սակայն բնակվում է 2600-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ