RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1358, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ

Հ. Ծ.

Յոհաննես Լեփսիուսի (1858-1926) անունը քաջ ծանոթ է հայերիս, որպես գերմանացի մի հոգեւորականի, հասարակական գործչի, որն երկար տարիներ զբաղվել է հայկական հարցով: Համաշխարհային առաջին պատերազմի սկզբներին փորձել է ազդել երիտթուրքերի ղեկավարների վրաՙ վերջ տալու հայկական կոտորածներին: Բայց մերժվել է: 1914 թվի հունիսին լրագրող Պոլ Ռորբախի եւ մեծանուն գրող բանաստեղծ Ավետիք Իսահակյանի համագործակցությամբ հիմնել է «Գերմանա-Հայկական ընկերությունը» (Deutsch-Armenischa Gesellschaft), որի նախագահն է եղել մինչեւ իր կյանքի վերջը:

Ըստ Մուրիել Միրաք-Վայսբախի «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված հոդվածի, վերջերս այդ ընկերությունը Պոտսդամում գործող «Լեփսիուսհաուս» գիտահետազոտական կենտրոնի համագործակցությամբ նշել է իր գոյության հարյուրամյակը (1914-2014 թթ.) կազմակերպելով գիտաժողով եւ հիշատակի երեկո, որին ներկա են եղել գերմանա-հայկական ընկերության նախագահ եւ եռամսյա «Armenisch-Deutsche Korrespondenz» ամսագրի հրատարակիչ դոկտ. Րաֆֆի Քանտյանը, «Լեփսիուս-հաուսի» տնօրեն դոկտ. Ռոլֆ Հոսֆելդը, ինչպես նաեւ քաղաքական, կրոնական եւ մտավորական շրջանակների ներկայացուցիչներ:

«Լեփսիուսը գերմանացիների մեջ բացառություն էր, ազատ խղճի ու մտածողության տեր մի անձնավորություն, որի համար մարդկային իրավունքները վեր էին ամեն տեսակի քաղաքական ու ազգային շահերից», նշել է իր խոսքում դոկտ. Հոսֆելդը:

Նա շնորհակալություն է հայտնել դոկտ. Րաֆֆի Քանտյանին ընկերությանը երկար տարիներ անշահախնդիր ծառայելու համար: Այնուհետեւ ելույթ է ունեցել Յոհաննես Լեփսիուսի թոռը, Թյուրինջիայի (Զուլ, Էրֆուրտ եւ Գերա շրջանների մաս կազմող տարածք) Սահմանադրական դատարանի նախագահ պրոֆ. Մանֆրեդ Աշքեն: Նա խոսել է 1913 թվի հայկական բարենորոգումների եւ Ցեղասպանության միջեւ ընկած ժամանակահատվածի մասին: Ստամբուլից ժամանած արեւելյան եկեղեցու պատմության հայազգի մասնագետ պրոֆ. Հրաչիկ Գազերը անդրադարձել է 19-րդ դարում գերմանա-հայկական մշակութային առնչություններին: Իսկ Գերմանիայի Բունդեստագի պատգամավոր դոկտ. Քրիստոֆ Բերգները խոսել է Ցեղասպանության նկատմամբ Գերմանիայի դիրքորոշման մասին: Գերմանիայում ճանաչված հայագետ Արմենուհի Դրոստ-Աբարջանը ներկայացրել է քաղաքական եւ մշակութային համագործակցությունը Սաքսոն-Անհալի եւ Հայաստանի միջեւ:

Կլոր սեղանի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել Գերմանիա-Հայաստան-Եվրոպա հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ: Միջոցառումը ավարտվել է ԳՀԸնկերության հիմնադիրների հիշատակին նվիրված Գարեգին արք. Բեքչյանի եւ գերմանացի հոգեւորականների էկումենիկ աղոթքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ