RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014



Տեղադրվել է` 2014-09-18 23:30:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1190, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌՑԱՆՑ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ` ՎԻՎԱՍԵԼՄՏՍ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց նվագախմբի նորՙ 2014-2015 համերգաշրջանի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի, ինչպես նաեւ Երիտասարդականի նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հայտարարում է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող` Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկի մասինՙ ներկայացնելով աննախադեպ բացման արարողություն-համերգ:

Այսպես, սեպտեմբերի 16-ինՙ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը` նվիրված Երեւանի պետական համալսարանի 95-ամյակին: Փառատոնն անցկացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո եւ Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Միեւնույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն) եւ Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին ներկայացվեցին Գաբրիել Պրոկոֆեւի ձայնարկչի եւ նվագախմբի համար կոնցերտը եւ Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի եւ նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):

Երիտասարդականի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ իրականություն է դառնում նվագախմբի եւս մեկ նախաձեռնություն: Այսուհետ դասական երաժշտության սիրահարը հնարավորություն կունենա հետեւել Երիտասարդականի, մասնավորապեսՙ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվող բոլոր համերգներինՙ անկախ գտնվելու վայրից, պարտադիր պայման է միայն ինտերնետի հասանելիությունը: Սկսած սեպտեմբերի 16-իցՙ յուրաքանչյուր համերգ հնարավոր է դիտել առցանցՙ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայքէջումՙ www.akhif.am, ինչպես նաեւ նվագախմբի պաշտոնական էջում ՙ www.syoa.tv:

«Տեխնոլոգիաները կոչված են ծառայելու մշակույթին. որքան ավելի հաճախ կարողանանք տեխնոլոգիաները կիրառել մեր երկրի հենասյունը հանդիսացող ոլորտները սատարելու համար, այնքան ավելի մեծ հաջողությամբ մենք կկարողանանք պահպանել մեր ինքնատիպությունը: Մշակույթի ձայնն այսօր ավելի հնչեղ է եւ լսելի, երբ համապատասխան գործիքներ են կիրառվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է Երիտասարդական նվագախմբին տրամադրել միջոցներ, որոնք ավելի հասանելի կդարձնեն երաժշտությունն ավելի մեծ թվով մարդկանց»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ փառատոնի ընթացքում իրականացվում են մեծ թվով միջոցառումներՙ համերգներ, վարպետության դասեր եւ այլն: Ծրագրի շրջանակներում Երեւանը հյուրընկալելու է ինչպես հռչակավոր երաժիշտների, այնպես էլՙ երիտասարդ տաղանդների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր լսարանին են ներկայացնելու խաչատրյանական գեղեցիկ արվեստը: Նշենք մենակատարներից մի քանիսին միայնՙ Զախար Բրոն, Վահագն Պապյան, Աննա Տիֆու, Ալեքսանդր Ռոմանովսկի, Նին Ֆեն, Մարիա Դոմաշենկո եւ այլք: Մեկ անգամ ներառվելով երաժիշտների երկացանկերումՙ Մաեստրոյի ստեղծագործություններն իրենց կատարողների համար կդառնան ամենասիրելիները եւ, անկասկած, ապագայում մշտապես կընդգրկվեն նրանց յուրաքանչյուր ծրագրում: Այսպիսով, անգամ օտարերկրյա երաժիշտներն անուղղակի կաջակցեն մեր մշակութային ժառանգության եւ ազգային հարստությանՙ Արամ Խաչատրյանի փայլուն երաժշտության պահպանությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ