RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1246, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐԵՑԻՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳԼԽԱՇՈՐ ԿՐԵԼ

Պ. Ք.

Թուրքական «Դեյլի Սաբահ» կայքէջը հաղորդում է, որ երկրի դպրոցներում թույլատրվել է կրել իսլամական գլխաշորՙ չարշաֆ: Խոսքը պետական կրթօջախների միայն բարձր դասարանների մասին է: Մասնավոր եւ կրոնական դպրոցներում աշակերտներն առաջվա պես կենթարկվեն դրանց ներքին կանոններին:

Փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հայտարարել է, որ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում որոշվել է փոփոխություն կատարել կրթության օրենքում: Ուղղումը վերաբերում է սովորողների եւ ուսուցիչների արտաքին տեսքին: Մինչեւ վերջերս օրենքը նրանցից պահանջում էր պարապմունքների գալ բաց գլխով: Այդ պահանջը հանվել է տեքստից:

Կառավարության նախաձեռնությունն արդեն տարբեր արձագանքներ է առաջացրել թուրքական հասարակության մեջ: Աջամետ կուսակցությունների հետեւորդները ողջունում են օրենքի փոփոխումըՙ դրանում տեսնելով հավատացյալների իրավունքների ընդլայնում եւ պատմական անարդարության վերացում: Ձախերը, սակայն, վախենում են, որ ուղղումը հերթական քայլն է երկիրն իսլամացնելու եւ աշխարհիկ պետության սկզբունքից հրաժարվելու ճանապարհին:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության տարիներին նրա չափավոր իսլամիստական կառավարությունը արդեն չեղյալ էր հայտարարել պետհիմնարկներում եւ բուհերում չարշաֆ կրելու արգելքը: Հիմա հերթը հասել է դպրոցների բարձր դասարաններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ