RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1364, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԸՆԴԴԵՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ

Հ. Հ.

Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը մեծ դժգոհություն է առաջացրել ոչ միայն հասարակության շրջանում, այլեւ կուսակցությունների մոտ: Մասնավորապես, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հանդես է եկել ուղեվարձի թանկացման դեմ հայտարարությամբ` նշելով, որ նախատեսում են իրականացնել բողոքի ակցիաներ: Ըստ կուսակցության, ուղեվարձի թանկացումն անհիմն է եւ 70-ի փոխարեն 100 դրամ սակագին սահմանելը` սխալ է: Ուղեվարձի թանկացման դեմ արտահայտվել է նաեւ ԼՂՀ-ում գործող Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը: Մասնավորապես, ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները հարցը բարձրացրել են կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, սակայն պարզվել է, որ խնդրի պատասխանատուն ոչ թե կառավարությունն է, այլ Ստեփանակերտի քաղաքապետարանը: Դաշնակցությունից հայտարարել են, որ պատրաստվում են հանդես գալ տարբեր նախաձեռնություններով եւ այս պահին քննարկում են բողոքի ակցիաների ձեւաչափը:

Ստեփանակերտի ավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերությունը մրցութային տենդերը շահել է 6 տարի ժամկետով, որի ժամկետը դեռ չի ավարտվել: Չնայած մրցույթով շահած տենդերում հաստատված է եղել 70 դրամ երթուղու արժեքը, սակայն Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտարարում են, որ հաշվի առնելով վառելիքաքսուքային նյութերի գների զգալի աճն ու վերջերս կատարված աշխատավարձերի բարձրացումն ու ներքաղաքային երթուղիների բարելավման սկզբունքը, անհրաժեշտ է վերանայել միջքաղաքային ուղեվարձը: Քաղաքապետարանից հայտարարում են, որ իրենք հենվում են ԼՂՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի դրույթների վրա, ինչը փաստում է, որ երթուղու ուղեվարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով` դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի գնի բարձրացման հետ կապված:

Ի պատասխան այն որակումների, որ ուղեվարձի բարձրացումն անհիմն է, Ստեփանակերտի քաղաքապետարանից հավաստիացնում են, որ հատուկ ուսումնասիրություն են իրականացրել նաեւ իրենց աշխատակիցները: Պարզվում է ուղեւորափոխադրում իրականացնող «Մհեր» ՍՊԸ-ն եւ «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ-ն տարբեր սակագներ են առաջարկել: «Մհեր» ՍՊԸ-ն երթուղու սպասարկման համար առաջարկել է 112 դրամ, իսկ «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ-ն` 120 դրամ: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետի առաջարկությամբ ներքաղաքային տրանսպորտի համար սահմանվել է 100 դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ