RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1298, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհրդի անունից` ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիմումը վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Հարգարժան պարոն վարչապետ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության 23-ամյա գործունեության ընթացքում ՀՀ իրարահաջորդ կառավարությունների կողմից օտարերկրյա պետություններից եւ միջազգային ֆինանսական կառույցներից Հայաստանը ստացել է ավելի քան 4,5 մլրդ. դոլարի համարժեք վարկեր:

Առ այսօր իշխանությունները, հատկապես` ՀՀ կառավարությունը, հաշվետվությամբ հանդես չի եկել վարկերի որակական կառուցվածքի, դրանց օգտագործման նպատակների, տնտեսական արդյունավետության առիթով: Վարկերի անվանացանկը, ուղղվածությունն ինքնին հուշում է, որ ստացված վարկերից որեւէ մեկը, չնչին բացառությամբ, չի ծառայել երկրի իրական տնտեսության զարգացմանը: Այսինքն, չի իրականացվել վարկային գեթ մեկ ծրագիր, որի նպատակը կլիներ արդյունաբերության, գիտատար եւ ոչ էներգոտար, գյուղատնտեսության ագրոհամալիր առաջնային ոլորտների զարգացումը: Մանավանդ, որ ՀՀ որեւէ կառավարություն չի ունեցել եւ չունի վարկեր ստանալու եւ դրանք նպատակային օգտագործելու երկրի զարգացմանն ուղղված ռազմավարական համալիր ծրագիր:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, տարիների ընթացքում վերլուծելով իրեն հասու վարկային ծրագրերը, ուսումնասիրելով հասարակական տրամադրությունները, գտնում է, որ Ձեր կողմից հայտարարված ստվերի դեմ պայքարի շրջանակներում անհրաժեշտ է, որ կառավարությունը հանդես գա արտաքին վարկերի օգտագործման մասին հաշվետվությամբ` շեշտադրելով բոլոր չափորոշիչներով երկրի իրական տնտեսական զարգացմանն ուղղված վարկերի օգտագործման արդյունավետությունը: Այն է` արդյունաբերության հեռանկարային ճյուղեր, գյուղատնտեսական վերամշակող արտադրական ոլորտների համապարփակ զարգացում, արդի գիտատեխնիկական առաջընթաց եւ այլն:

Համոզված ենք, հաշվետվությունը ի հայտ կբերի արատավոր երեւույթների մի ամբողջ շարք` անհեթեթ անվանում կրող վարկեր, մսխված ահռելի գումարներ, այսպես կոչված խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարվող աստղաբաշխական հոնորարներ եւ անգամ .... ֆինանսների նախարարությունում գրանցված եւ անհետ կորած միլիոնավոր վարկեր:

Մենք պատրաստ ենք ավելի մանրամասն ներկայացնելու մեր դիտարկումները` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վարկային ծրագրերի մի շարք դրվագներում ի հայտ կգա ՀՀ իրավապահ մարմինների միջամտության անհրաժեշտությունը:

Դիմելով Ձեզ, պարոն Վարչապետ, ակնկալում ենք հաշվետվության այնպիսի ձեւաչափ, որը հասարակայնության լայն շրջանակներին հասու կդարձնի վերը նշված հարցադրումների պարզաբանումը եւ կերաշխավորի նոր մոտեցումներ վարկերի որակական կառուցվածքի արմատական փոփոխման համար:

Ժամանակն է հրաժարվել «սպասարկող երկիր» անհարիր պիտակից եւ աշխարհաքաղաքական փոփոխություններին համարժեք դուրս գալ իրական զարգացման հեռանկարային ճանապարհ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ