RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1174, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

2015-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

Ա. Մ.

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ կառավարության հաստատմանը ներկայացնելով 2015-ի պետական բյուջեի նախագիծը, մասնավորապես հայտնեց, որ բյուջեի եկամուտները եկող տարի կկազմեն 1 տրլն 184 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը` 1 տրլն 131 մլրդ դրամը կկազմեն հարկային եկամուտները եւ պետական տուրքերը: Ծախսերը կկազմեն 1 տրլն 298 մլրդ դրամ, դեֆիցիտը 114 մլրդ դրամ:

Հիշեցնենք, որ այս տարվա` 2014-ի բյուջեի եկամուտները ծրագրված են 1 տրլն 135 մլրդ դրամ, որից 1 տրլն 97 մլրդ դրամը կկազմեն հարկային եկամուտներն ու պետական տուրքերը: Ծախսերն այս տարի նախատեսված են 1 տրլն 246 մլրդ դրամ, դեֆիցիտըՙ մոտ 110 մլրդ դրամ:

Այսինքն, բյուջե 2015-ով նախատեսվում է եկամուտները ավելացնել 49 մլրդ դրամով, ծախսերը` 52 մլրդ դրամով, դեֆիցիտը` 4 մլրդ դրամով:

Եկող տարի տնտեսական (ՀՆԱ) աճը ծրագրվում է 4,1 տոկոս, այս տարի նախատեսված է 5,2 տոկոս: Գումարային առումով դա նշանակում է, որ անվանական ՀՆԱ-ն կկազմի 4 տրլն 867 մլրդ դրամ կամ մոտ 12 մլրդ դոլար: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24,3 տոկոս` 2014-ի 24 տոկոսի դիմաց:

Կառավարության հաստատած բյուջեով 2015-ում նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները, ինչի համար լրացուցիչ 32 մլրդ դրամ է հատկացվելու: Արդյունքում, ըստ փոխնախարարի, միջին կենսաթոշակը ներկայիս 36 հազար դրամի փոխարեն կդառնա 41 հազար դրամ: Կբարձրանա նաեւ նվազագույն աշխատավարձը` ներկայիս 50 հազար դրամի փոխարեն հուլիսի 1-ից դառնալով 55 հազար դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ