RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Մահվան 20-րդ տարելից

Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1276, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՈԶԳԱԹՅԱՆ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, 14.10.2014.

Երբ տեղեկացա, թե օրերս Բեյրութում նշվելու է Հարություն Յոզգաթեանի մահվան 20-ամյա տարելիցը, մտածեցի, թե ի՞նչ կերպ եմ արձագանքելու:

Մի նամակ գրեմ տիկնոջըՙ Միմիին, զավակներին, բայց գտա, որ դրանով հոգիս չի խաղաղվի: Գնամ Բեյրութ, խոսք ասեմ, դա էլ ճիշտ չի լինի, քանի որ այդ առիթով Բեյրութում ելույթ եմ ունեցել 10 տարի առաջ: Լավ, գոնե երկու տող գրե՞մ, բայց չէ՞ որ նրա մասին մեկ անգամ չէ, որ գրել եմ: Հավանաբար, շարունակեմ գրել, քանի որ ասելիք կա:

Ասելիքը չի վերջանա, քանզի այն վերաբերում է մի մարդու, որի առաջին կոչումը Մարդ լինելն էՙ Աստծո՛ սահմանած չափանիշներով:

Որեւէ անձի պաշտոնի մասին ինչ էլ ասես, վերջ կունենա, մասնագիտության մասին խոսեսՙ վերջ կունենա... չերկարացնեմ «վերջ ունենալները» եւ ասեմ, որ վերջ չունի մարդկային հմայքը, վերջ չունի բարությունը, վերջ չունի նվիրումը, վերջ չունի հայրենասիրությունն ու ազնվությունը, վերջ չունի սկզբունքայնությունը, արդարամիտ լինելը, հումորի զգացողությունը, բարեկրթությունը:

Որպեսզի անգամ «այն աշխարհում» չվիրավորեմ Հարութի համեստությունը, վերջացնեմ նրա բարեմասնությունների շարքը եւ ասեմ, որ ինձ մոտ էլ վերջ չի ունենա Դոկտորի հիշատակը, մինչեւ ի՛մ հուշ դառնալը ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ