RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1298, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱԿԱԶԴՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Պ. Ք.

Լոնդոնում Իսրայելի դեսպանատունը հոկտեմբերի 14-ին պաշտոնապես արձագանքել է Պաղեստինի պետությունը ճանաչելու բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի որոշմանը։

Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «Պաղեստինի պետականության ստեղծման ուղին Իսրայելի հետ վարվող բանակցություններն են»։ Իսրայելցի դիվանագետների կարծիքով, «վաղաժամկետ միջազգային ճանաչումը պաղեստինցի ղեկավարներին տալիս է տագնապահարույց ազդանշան, թե իրենք կարող են խուսափել անհրաժեշտաբար երկու կողմերի ընդունելիք դժվարին որոշումներից»։

Փաստաթղթում ասվում է, որ «տվյալ որոշումը նվազեցնում է իրական հաշտության հասնելու հնարավորությունները»։ Հրեա դիվանագետներն ընդգծում են, որ «Պաղեստինի պետության ճանաչումը պետք է լինի Իսրայելի եւ Պաղեստինյան ինքնավարության անմիջական խաղաղ բանակցությունների արդյունքը»։

Իսրայելի դեսպանատան մամլո ծառայությունում Newsru.co.il կայքէջի թղթակցին հայտարարել են, թե խոսքը Իսրայելի ԱԳՆ պաշտոնական արձագանքի մասին չէ։ Իր հերթին իսրայելական «Ռեշետ Բեթ» ռադիոկայանը հաղորդել է, որ դեսպանատան տարածած մեկնաբանության հեղինակը արտաքին քաղաքական գերատեսչությունն է։

Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում մի քանի ժամ տեւած վիճաբանություններից հետո Պաղեստինի պետության ճանաչման օգտին քվեարկել է 274 պատգամավոր, դեմ է արտահայտվել 12 պատգամավոր։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնը, նրա կառավարության անդամները եւ կուսակիցները չեն մասնակցել քվեարկությանը։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության օրինագծի հիման վրա ընդունված բանաձեւը բացառապես հանձնարարական բնույթ է կրում եւ որեւէ պարտադրանք չի ներկայացնում կառավարության համար։ Բանաձեւը լոկ արտահայտում է խորհրդարանականների մեծամասնության դիրքորոշումը «պաղեստինյան հարցի» առնչությամբ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ