RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



ՀԱԿԱՄԱՐՏՈԻԹՅՈԻՆ

Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1306, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ` ՓԱՐԻԶՅԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության հարցում բանակցությունները ոչ մի քայլ առաջընթաց չեն արձանագրում, սակայն տարածաշրջանային գրեթե բոլոր թեմաներում այդ հարցը շոշափվում, արծարծվում է ավելի հաճախ շահարկման, էժանագին բացատրությունների համար օգտագործվելով: Եթե Հայաստանի տնտեսությունն առաջ չի գնում, ղարաբաղյան խնդրից կախվածության հարց է: Եթե եվրոպական ինտերգրման ուղին չենք բռնել` ղարաբաղյան հարցն ու անվտանգության խնդիրներն են: Եթե փաստացի ռուսաստանահաճո դիրքորոշում ունենք գրեթե ամեն ինչում, ու արդյունքում շատ երկրների վերաբերմունքը կամաց-կամաց փոխվում է Հայաստանի ու հայաստանյան իրականության հանդեպ, կրկին պատճառաբանության առարկայի գերակշիռ մասը հակամարտության առկայությունն է:

Նախագահների մակարդակով դեռ վերջին հանդիպումը չյուրացրած` արդեն նորի շուրջ են քննարկումներ ծավալվում: Նոր` ժամանակային առումով, բայց ոչ առաջարկի, քանի որ ամենայն հավանականությամբ հաջորդ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերի իրագործումը կլինի` հոկտեմբերի վերջին Փարիզում:

Նախապատրաստական աշխատանքների թեման, ի շարս այլ թեմաների, հոկտեմբերի 15-ին քննարկվեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեի հանդիպմանը, ով Հայաստան էր ժամանելՙ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Հանդիպումն ավելի իրատեսական ու հավանական դարձնելու առաքելությամբ էլ հերթական անգամ հոկտեմբերի 14-18-ը ժամկետով տարածաշրջանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` ոչ ամբողջական եռյակի տեսքով, այլ ի դեմս միայն ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի եւ ֆրանսիացի Պիեռ Անդրիոյի:

Թվիթերյան ակտիվությամբ աչքի ընկած ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջին շրջանի սակավաթիվ թվիթներից վերջինովՙ հոկտեմբերի 15-ին միայն տեղեկացրեց, թե չի միանա իր գործընկերներին` «ընտանեկան հրատապ հարցերի պատճառով» այն ժամանակ, երբ մի փոքր անց արդեն իսկ կայացան համանախագահների հանդիպումները Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Թե ինչու է պասիվացել թվիթերյան ակտիվիստն ու ինչու է վերջին պահին տեղեկացնում այցելությանը չմասնակցելու մասին` Ուորլիքի դեպքում պարզ կլինի բավականին շուտ:

Ամեն դեպքում, համանախագահներն արդեն իսկ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում` Ալիեւ կրտսերի եւ Էլմար Մամեդյարովի հետ (արդեն մի տեսակ դեժավյու է այս մարդու անունը մի հավերժություն գրելը, հատկապես, որ նրա խոսքերում էլ տարիներ շարունակ արդեն ոչինչ չի փոխվում): Մամեդյարովն արդեն իսկ հասցրել է հանդիպումից հետո հայտարարել, թե նախապաստրատվում են Փարիզում ամսվա վերջին կայանալիք եռակողմ` Ֆրանսիա-Հայաստան-Ադրբեջան նախագահների հանդիպմանը: Ավելին, Ադրբեջանը, պարզվում է, պատրաստ է նաեւ անցնել խաղաղ համաձայնագրի «արագացված տեմպերով պատրաստմանը», միայն թե Հայաստանից սպասում են «տարածքների ու փախստականների վերադարձի» հարցում պատրաստակամ քայլի:

Որ Ադրբեջանում բանակցությունների թեմատիկայի ու սկզբունքների սեփական ընկալում ունեն, նորություն չէ, ինչպես նորություն չէ, ցավոք, երբ տարածաշրջան այցելությունների նախաշեմին կամ ընթացքում Ադրբեջանի հետ շփման ու սահմանային գծերում լարվածությունը մեծացվում է:

Ինչեւէ, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները Երեւանում կլինեն այսօր` հանդիպելու երկրի նախագահին եւ արտգործնախարարին: Նախագահների փարիզյան հանդիպումը կարծես ամենայն լրջությամբ է օրակարգում, ուստի այդ թեման հաստատ կլինի հանդիպումների քննարկումներում:

Քննարկման, առնվազն հարցադրման մեծ կարիք ունի մեկ այլ խնդիր, որ այս շաբաթվա «տաք թեման» էր. ինչ զարգացումների է գնում Ռուսաստանը Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համատեքստում, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում ստորագրում է Ադրբեջանի բանակի վարժեցման փաստաթղթեր, ռազմական պլան, ապահովում է ժամանակակից զենքի մատակարարում` հրթիռային համալիրներ, տանկեր, ուղղաթիռներ:

Բայց սա առանձին անդրադարձի թեմա է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ